Գրադարանում Աստղիկ Կարապետյան

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Լրագրող Աստղիկ Կարապետյանի կարծիքով՝ համավարակի ժամանակ լրագրողները թիրախային խմբում են: Նրանք շատ են շփում տարբեր մարդկանց հետ, բնականաբար, նաև ռիսկային գոտում են:

Շատ են լրագրողներին ուղղված միջազգային ուղեցույցները, սկսած հիգիենայից, վերջացրած մասնագիտական խորհուրդներով:

Հիմնական խորհուրդը՝ զանգվածային միջոցառումների լուսաբանումների  հնարավոր նվազեցումն է, նաև հրաժարումը անցորդների հետ հարցազրույցներից (վոքս փոփերից), որոնց կարևորությունը հանրային առոջղացաման տեսակետից՝ մեծ չէ:




Աստղիկն ասում  է, որ թեև, իհարկե, ոչ ոք չի կարող արգելել լրատվամիջոցներին լուսաբանել այս կամ այն միջոցառումը, սակայն լրատվամիջոցների պատասխանատուները պարտավոր են ապահովել լրագրողների անվտանգությունը:

Օրինակ, ապահովել միկրոֆոնների և այլ նկարահանող տեխնիկայի ախտահանումը, տրամադրել պաշտպանիչ արտահագուստ: Նաև, ի վերջո, պետք է լինի բժշկական ապահովագրություն:

«Նաև հաշվի առնենք, որ հրմշտոցի ժամանակ, միայն դիմակը բավարար չէ, մեծ է հավանականությունը, որ որևէ մեկը այն կհանի»,- ասում է նա:

Ըստ Աստղիկ Կարապետյանի՝ լրագրողների իրավունքների խախտումները բազմաթիվ են, և կարևոր է, որ հենց լրագրողները հետամուտ լինեն իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանությանը (գործատուի հետ պայմանագիր լինելու կամ չլինելու, արտաժամյա վարձատրության, արձակուրդի և այլ հարցերի շուրջ):

«Աշխատանքի ընդունվելիս, պետք է պայմանագրի յուրաքանչյուր դրվագը կարդալ, քննարկել, պնդել, որ վերաձևակերպվեն վիճելի դրույթները: Օրինակ, հարցնել, թե ինչ է նշանակում՝ կատարել ղեկավարի այլ հանձնարարությունները: Հարց տալ, թե դրանք որոնք են»,- ասում է նա:

Բայց նաև ավելացնում է, որ հաճախ աշխատանքային պայմանագիր չի էլ կնքվում լրագրողի հետ:

Մինչդեռ փաստաթղթերի հետ գործ ունեցող լրագրողները իրենք պետք է բացառեն առանց պայմանագրի աշխատանքը:

Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *