Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
synced_sequence

Լրահոսում քիչ է լսվում ընդդիմադիր նոր ուժերի ձայնը: «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի կարծիքով, կա կարծրատիպ, որ եթե ընդդիմադիր ես, ուրեմն պետք է հայհոյես, պիտակավորես, բոլորին դեմ լինես. «Մեդիան քլիքերի, կռիվների, հնչեղ կարծիքների հետևից է ընկնում և, կարծում եմ, դրանից տուժում է կարծիքների բազմազանությունը»:

Նա նկատել է, որ մեդիային հիմնականում հետաքրքրում են ռադիկալ կարծիքներ ունեցողները. «Ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում. մեզ չեն լուսաբանում, քանի որ օբյեկտիվորեն ճանաչված չենք, իսկ եթե չեն լուսաբանում, հնարավորություն չենք ստանում ճանաչված լինելու»:

Սուրեն Սահակյանը առաջարկություն կանի ԱԺ-ին՝ այնպես փոխել կուսակցությունների մասին օրենքը, որ կուսակցապատկան լրատվամիջոցները չխախտեն հավասարակշռությունն ու զերծ մնանք ֆինանսների խիստ կենտրոնացումից:

Դարակում

Թվիթերը աշխարհի ամենաազդեցիկ սոցիալական մեդիա գործիքներից է։ Այն ամենատարածվածը չէ Հայաստանում, սակայն հատկապես արագ զարգացող իրադարձությունների ժամանակ մարդիկ հենց Թվիթեր են օգտագործում։

Թվիթերը նաև չափելի ու որոնելի ցանց է և հարմար է վերլուծության համար։ Ընթացիկ իրադարձությունների արտացոլանքը այստեղ տեսնելու համար թվիթերյան գործիքներից մեկը Tweetmap-ն է։ Այստեղ աշխարհի քարտեզն է՝ պատված թվիթներով։ Կարելի է որոնել ըստ թվիթերի անունների կամ ըստ հեշթեգերի, գտնել անհրաժեշտ գրառումներն ու տեսնել, թե ինչի մասին է խոսում աշխարհը։

Գեղամ Վարդանյան