Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
arevik-anapiosyan

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեդիագրագիտության շաբաթ է անցկացնում։

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատար Արևիկ Անափիոսյանը մեդիագրագիտությունը համարում է ընդգրկուն հասկացություն, որը հայտնվելով դպրոցներում, կօգնի երեխաներին ստուգել հրամցված տեղեկատվությունը և փաստը տարբերակել կարծիքից:

«Կարծում եմ, որ կրթության գլխավոր նպատակներից մեկը քննական մտածողության ձևավորումն է: Իսկ դրա հիմքը ոչ թե դասը պատմելն ու հարցերին պատասխանելն է, այլ քննարկումներ ու բանավեճեր կազմակերպելը»,- ասում է Արևիկ Անափիոսյանը:

Նա համամետում է մեդիագրագիտությունը փոքր պատուհանի հետ, որը  աշակերտների ու նաև ուսուցիչների համար ճանապարհ է բացում դեպի մեդիա:

Դարակում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Մեդիագրագիտություն» ձեռնարկը բացատրում է, թե ինչպես է աշխատում մեդիա ոլորտը, ինչով է լրատվությունը տարբերվում քարոզչությունից ու գովազդից, ինչ հիմնական հասկացություններ կան, ինչ հնարքներ են օգտագործում լրատվամիջոցները և ինչպես պետք է քննադատաբար օգտվել մեդիայից:

Ձեռնարկը ներառում է տասը թեմաների տեսական նյութեր, հղումներ ու հուշումներ ուսուցիչների համար, ինչպես նաև նյութեր, առաջադրանքներ, որոնք կարող են կիրառվել դասավանդման ընթացքում:

Գեղամ Վարդանյան