Գեղամ Վարդանյան
Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:
nick-nimmin

Երբ երկրի վարչապետը գրեթե ամեն օր Ֆեյսբուքի ուղիղ եթերում զրուցում է մարդկանց հետ, վիդեո բլոգինգի նկատմամբ հետաքրքրությունն ավտոմատ աճում է:

Այսօր զրուցում ենք յություբեր Նիք Նիմանի հետ, որի տեսանյութերը Յություբում հարյուր հազարավոր դիտումներ ունեն:

Նա Յություբը ամենամեծ հեռուստաընկերությունն է համարում և վստահ է, որ այն, ինչ վերբեռնվում է, դեռևս սառցաբեկորի փոքր հատվածն է, քանի որ վիդեո բլոգինգի աճը դեռ նոր է սկվում:

Նիք Նիմանը սկսնակ բլոգներին խորհուրդ է տալիս առաջին հերթին չվախենալ քայլ անելուց. «Սկսեք, քանի որ սա ամենադժվարն է, և փորձեք կենտրոնանալ այն արժեքների վրա, որոնք ուզում եք փոխանցել մարդկանց»:

Հետևողականորեն հրապակվող նյութերը, ի վերջո, կդառնան տեսադարան, իսկ հետո՝ բովանդակության պահոց:

Գրադարանի դարակում

Սոցիալական մեդիա վիճակագրությունը միշտ հետաքրքիր է՝ անհատական, ըստ երկրների, ըստ հետաքրքրությունների: Նման տվյալներ տրամադրող հարթակ է Socialblade-ը:

Այստեղ յուրաքանչյուրը կարող է տեսնել, թե ինչ դիրք է զբաղեցնում իր Յություբի, Ինստագրամի կամ Թվիթերի հաշիվը աշխարհում:

Կարելի է նաև տեսնել վիճակագրությունը ըստ երկրների: Օրինակ, Հայաստանի ամենամեծ լսարան ունեցող յություբյան ալիքների ցանկը:

Գեղամ Վարդանյան