«Ի՞նչ է կոռուպցիան» հարցի պատասխանը հակիրճ կարելի է գտնել ոչ միայն ինտերնետում կամ բացատրական որեւէ բառարանում, այլև Երևանի գետնանցումներից մեկի պատին` գրաֆիտիի տեսքով:
Կոռուպցիա(լատ. corruptio)- փչացում, այլասերում, պղծում, ապականում, քայաքայում
Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես` «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:
Իսկ Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքով՝ կոռուպցիան սոցիալական, քաղաքական իրավական երեւույթ է, որն արտահայտվում է պետական ծառայողների եւ ոչ պետական կազմակերպությունների աշխատակիցների կողմից իրենց ծառայողական լիազորությունները եւ կարգավիճակից բխող հնարավորություններն անձնական, խմբակային, ընկերային շահերի համար օգտագործելու մեջ:
Անահիտ Դանիելյան