Երևանում վերջապես արև է ու ձնհալ: Թվում է՝ ամեն ինչ լավ է, սակայն այս գրությունները ստիպում են ձնհալի ժամանակ ավելի զգոն ու ուշադիր լինել: Սառցալեզվակները վտանգ են ներկայացնում:
Զգուշացեք … Քաղաքացիներին՝ եղանակային փոփոխությունների անկանխատեսելի հետևանքներից զերծ պահելու նոր հնարք են գտել Կիևյան փողոցում, որտեղ փողոցի ողջ երկայնքով շենքերի պատերին այս գրությունն է կպցրած:
Սա թերևս հանրությանն իրազեկելու նոր միջոց է, որը գրավում է անցորդների ուշադրությունը: Վտանգավոր հետևանքների մասին նման զգուշացում չես գտնի ո՛չ թերթերում, ո՛չ էլ կլսես հեռուստատեսությամբ ու ռադիոյով: