2020.07.13,

Քննադատ

Ի՞նչ անի խմբագրությունը, երբ սահմանին կրակում են

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Երբ գիշերը գրում էի այս նյութը, արդեն պարզ էր, որ հուլիսի 12-ի ցերեկը տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը Տավուշի հայկական դիրքերի վրա դեռ երկար հետևանքներ է ունենալու։ Բացի նրանից, որ գիշերը շարունակվում էին կրակոցները, վիրտուալ տիրույթում նույնպես անհանգիստ է։ 

Շատ լրատվականների էջերը հայրենասեր, բայց գռեհիկ ադրբեջանցի օգտատերերի հարձակման տակ են, մեծ քանակի հայհոյանքներ և այլ անպարկեշտ մեկնաբանություններ են տեղադրվում։ 

Տելեգրամի խմբերում նրանք մտնում են կեղծ հաշիվներով և նույնատիպ գռեհիկ բովանդակությամբ խեղդում լրահոսը։ 

Մի քանի կայք գտնվում է DDoS հարձակման տակ։ Մեծ հավանականությամբ, այս ամենը կշարունակվի։ Ի՞նչ անել խմբագրություններին տվյալ պահին, որպեսզի պաշտպանվեն վիրտուալ հարձակումներից։ 

ա․ Բնականաբար, առաջնայինը լրատվականի համար կայքն է։ Այստեղ հիմնական վտանգը DDoS հարձակումներն են։ Բարեբախտաբար, հայաստանյան լրատվականների մեծ մասն արդեն տեղադրված են Cloudflare հարթակի վրա, որը պաշտպանում է նման հարձակումներից։ Եթե դեռ այդտեղ չեք, դիմեք հատուկ լրատվականների համար անվճար տարբերակին՝ Cloudflare Project Galileo-ին։ 

Իհարկե, կարող է պետք լինի դիմել մասնագետի, եթե կայքը օպտիմիզացված չլինի։ Ամեն դեպքում, սա մի միջոց է, որը պետք է նաև խաղաղ օրերին, և եթե դեռ պաշտպանողական համակարգը միացած չէ, ապա նաև ապագայի հաշվարկով սա լավ առիթ է այն աշխատեցնելու համար։ 

բ․ Ֆեյսբուքյան էջի դեպքում հիմնական խնդիրը մեկնաբանություններում աղտոտողներն են։ Այստեղ կա մի քանի լուծում․ 

1. Անմիջապես արգելափակեք բոլոր անպարկեշտ գրառում կատարողներին, ժամանակ մի ծախսեք բարոյահոգեբանական աշխատանքի վրա:

2. Միացրեք էջի կարգավորումներ բաժնում գտնվող այն ֆիլտրը, որը ավտոմատ կջնջի բոլոր միջազգայնորեն ընդունված հայհոյանքներով գրառումները։

ֆեյսբուք կարգավորում

3. Ամենատարածված բառերը ներմուծեք մոդերացիայի բաժին, և դրանք պարունակող մեկնաբանությունները նույնպես կանհետանան։

ֆեյսբուք նոր կարգավորում

4. Ծայրահեղ դեպքում միացրեք երկրների սահմանափակումը և անջատեք Ադրբեջանից մուտքերը, եթե այլևս հնարավոր չէ մոդերացնել։ Սակայն, չմոռանաք անջատել այս ֆունկցիան, երբ իրավիճակը կթեթևանա, քանի որ  կարևոր է նաև խոսքի ազատությունը, և Ադրբեջանից պարկեշտ օգտատերերը պետք է իրավունք ունենան կարդալու և մեկնաբանելու։ 

Բացի դրանից, արցախցիների մի մասի համար էջը նույնպես կդադարի տեսանելի լինել:

Ֆեյսբուք կարգավորում հայհոյանքի դեմ

գ․ Հետևել խմբագրության թվային անվտանգությանը։ Բոլոր աշխատակիցները, որոնք մուտք ունեն որպես ադմիններ սոցցանցեր կամ դեպի կայքի ներքին համակարգ, պետք է ակտիվացնեն երկփուլային վավերացումը համ սոցցանցային հաշիվների, համ էլեկտրոնային փոստերի վրա։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *