2016.12.29,

Քննադատ

2016թ.-ի մեդիա ժամանակացույցը

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան
twiterfacebook

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Հայաստանում մեդիա դաշտի 2016-ի իրադարձությունները դիտեք ժամանակացույցի (timeline-ի) օգնությամբ:

 

Ապրիլյան պատերազմ

2016-ը բարդ տարի էր Հայաստանում աշխատող լրագրողների համար: Քչերն էին աշխատել զինված հակամարտությունների գոտում: Ապրիլյան պատերազմն այդ աշխատանքային փորձն էլ տվեց հայաստանյան լրագրողների նոր սերնդին:

Քառօրյա պատերազմական օրերին հաջորդող քննարկումների ժամանակ պարզ դարձավ, որ խմբագրությունները տեխնիկապես պատրաստ չեն հակամարտության գոտում աշխատել, լրագրողները վտանգավոր պայմաններում անվտանգ աշխատելու բավարար հմտություններ չունեն:

Հարձակում լրագրողների վրա

Իրենց «Սասնա ծռեր» կոչող խմբավորման կողմից Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումը 2016-ի ամենամեծ ներքաղաքական ճգնաժամն էր: Այդ օրերին՝ հուլիսի 29-ին Երևանի Սարի Թաղ թաղամասում հավաքված ցուցարարներին ցրելու գործողությունը լուսաբանելու ընթացքում հարձակման ենթարկվեցին լրագրողները: Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի՝ այդ օրը ֆիզիկական բռնության են ենթարկվել տարբեր լրատվամիջոցների 16 աշխատակիցներ։ Լրագրողների վրա հարձակման դեպքեր գրանցվել էին նաև մինչև Սարի Թաղի դեպքերը։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց լրագրողներից Սարի Թաղի դեպքերի համար: Այս գործով կան քրեական գործեր, սակայն քննությունը մեղավոր ոստիկանների դեռ չի հայտնաբերել:

#ElectricYerevan-ի գործը

Սերժ Սարգսյանի ներողությունից հետո ակտիվացավ 2015-ին #ElectricYerevan-ի իրադարձությունների ժամանակ լրագրողների վրա հարձակման քրեական գործի քննությունը: Մեկ տարվա ընթացում Հատուկ քննչական ծառայության աշխատակիցները գործով մեղադրյալներ ու կասկածյալներ չէին ներգրավել, սակայն հետո կարողացան արագորեն դատարան փուլի հասցնել այն:

Արգելափակված Ֆեյսբուք

2016-ին շատ կարճ ժամանակով Հայաստանում Ֆեյսբուք սոցիալական ցանցի արգելափակման դեպք գրանցվեց: Հուլիսի 17-ի առավոտյան Երևանում ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավումից ժամեր անց Ֆեյսբուքը Հայաստանի օգտատերերի մի մասին համար մոտ 40 րոպեով փակ էր:

Հրաժեշտ անալոգային հեռարձակմանը

Ուժի մեջ մտավ թվային հեռարձակումը: Հոկտեմբերի 20-ից Հայաստանի տարածքում անջատվեց հեռուստատեսային անալոգային հեռարձակումը: Սակայն մարզային այն հեռուստատեսությունները, որ չունեն թվային հեռարձակման լիցենզիա, շարունակում են աշխատել անալոգային հեռարձակման տիրույթում:

Թվապատում 2016

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեցին «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսն ու «Թվապատում» լրագրողական մրցույթը:

Մեդիադաշտը ոգեշնչելու, թվային միջավայրում մեդիա բովանդակությունը քննարկելու համար Հայաստանում անցկացվեցին «Թվապատում» միջազգային մեդիա կոնֆերանսն ու «Թվապատում» լրագրողական մրցույթը:

Հետաքննական լրագրությունն ու կոռուպցիոն դեպքերի բացահայտումները խթանելու նպատակով կայացավ «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» լրագրողական կոնֆերանսը:  

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *