BBC-ի արաբական ծառայության լիդ տնօրեն (Lead Director) Էդմոնդ Սաբելլան Media.am-ի խնդրանքով մի քանի խորհուրդներ է առանձնացրել ռազմական բախումների գոտում աշխատող լրագրողների համար:
Ճամփորդության պատրաստվելիս՝
- Նախապես ուսումնասիրեք այն տեղանքը, ուր ուղևորվում եք:
- Ծանոթացեք ձեզ հետ ճամփորդելիք թիմի մյուս անդամների հետ, եթե ծանոթ չեք:
- Տեղեկացեք տվյալ տարածքի քաղաքական, մշակութային, էթնիկ խնդիրներին:
- Պարզեք, թե ձեր գտնվելու վայրին մոտ ինչ ենթակառուցվածքներ, բուժհիմնարկներ են տեղակայված:
Անհրաժեշտ փաստաթղթեր՝
- անձնագիր և փաստաթղթերի համար լուսանկարներ,
- նույնականացման քարտ (ID),
- թղթե քարտեզներ,
- առողջապահական ապահովագրության և վարորդական իրավունքի վկայականներ:
Գնահատեք վտանգները՝ նկատի ունենալով հետևյալ հանգամանքները.
- Կա՞ արդյոք ռազմական ընդհարումների, քաղաքացիական բախումների, ահաբեկչության կամ այլ ոճրագործության սպառնալիք:
- Առկա՞ են բնապահպանական կամ աշխարհագրական ռիսկեր:
- Կա՞ն արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակի վտանգներ:
- Կա՞ առևանգման կամ ձերբակալման սպառնալիք:
- Կա՞ն կապի, տրանսպորտի, տեղեկատվական անվտանգության հետ կապված խնդիրներ:
- Կա՞ն թիմում ձեր արյան խումբն ունեցող մարդիկ:
- Ունե՞ք այնպիսի մարդկանց կոնտակտներ, որոնց կարող եք դիմել անհրաժեշտության դեպքում:
Անհրաժեշտ սարքավորումներ՝
- առաջին անհրաժեշտության իրերով պայուսակ,
- սեփական անվտանգությունն ապահովող իրեր (զրահաբաճկոն, սաղավարտ, ակնոց և դիմակ),
- առօրյա հագուստ,
- առաջին բուժօգնության պարագաների դեղարկղ,
- կապի միջոցներ:
Առաջին անհրաժեշտության պարագաների մեջ պետք է լինեն՝
- վնասվածքների համար նախատեսված վիրակապեր,
- փաստաթղթերի՝ լամինացված պատճեններ,
- կանխիկ գումար,
- բժշկական կպչուն ժապավեն,
- տեղանքի քարտեզ,
- կողմնացույց,
- լապտեր,
- սուլիչ,
- գլխաշոր,
- սպիտակուցներով հարուստ սնունդ և շոկոլադ,
- շվեյցարական բանակային դանակ,
- պինդ պարան,
- հասարակ բջջային հեռախոս և մեկ հավելյալ մարտկոց:
Անձնական անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է՝
- Միշտ զգոն լինել և շուտ նկատել վտանգը:
- Արագ գնահատել, թե որքանով է վտանգավոր այն դիրքը, որտեղ գտնվում եք:
- Հնարավորության դեպքում լքել տարածքը ու պատսպարվել ավելի անվտանգ տեղում:
- Անհրաժեշտության դեպքում դիմել տեղացիների օգնությանը, քանի որ նրանք ավելի լավ գիտեն տարածքը:
- Կրել հարմարավետ հագուստ, չկրել զարդեր:
- Ինքնավստահ գործել և չընդունել շփոթված տեսք:
- Փորձել զերծ մնալ ավելորդ ուշադրությունից:
Մեքենայում անհրաժեշտ է՝
- Նստել վարորդի հետևում:
- Իմանալ, թե ուր եք գնում, ով է վարորդը:
- Ստուգել մեքենայի անվադողերը, լույսերը:
- Վճարման մասին պայմանավորվել մինչև ճանապարհ ընկնելը, բայց վճարել միայն տեղ հասնելուց հետո:
- Կողպել մեքենայի դռները:
- Առջևից ընթացող մեքենայից բավարար հեռավորություն պահպանել:
- Կայանել մեքենան այնպես, որ հարկ եղած դեպքում հնարավոր լինի արագ հեռանալ:
- Ճիշտ դասավորել սարքավորումները մեքենայում:
- Կապել ամրագոտի:
Անցակետերում՝
- Հաղորդակցվեք թիմի այլ անդամների հետ, կողպեք դռները, ցույց տվեք ձեր ձեռքերը և պատրաստ պահեք ձեր փաստաթղթերը:
- Խնդրեք վարորդին թուլացնել մեքենայի լուսավորությունը:
- Անցակետում զննման ժամանակ 1/3-ի չափով բացեք մեքենայի պատուհանը և շարժիչը միացրած պահեք:
- Եթե լեզուն չեք հասկանում, ցույց տվեք ձեր փաստաթղթերը և քարտեզի վրա ցույց տվեք, թե որտեղից եք գալիս և ուր եք գնում:
- Հանգիստ և քաղաքավարի եղեք:
- Մի առաջարկեք ալկոհոլ որևէ մեկին:
- Մի փորձեք առաջարկել որևէ երրորդ անձի տեղ հասցնել:
Զինված ընդհարումների գոտում անհրաժեշտ է ունենալ՝
- զրահաբաճկոն, սաղավարտ և պաշտպանիչ ռետինե ակնոց,
- վնասվածքները վիրակապելու համար նախատեսված տուփ, որի մեջ պետք է լինի անշարժացնող հենակ (տուրնիկետ), արյունը դադարեցնող որևէ միջոց, այլ վիրակապեր,
- արբանյակային հեռախոս,
- ճանապարհորդական ապահովագրության փաստաթուղթ:
Հրետակոծության ժամանակ, պետք է՝
- Դարանակալել մեքենան: Եթե կրակում են մեքենայի վրա, ցած իջեցրեք ձեր գլուխը և փորձեք մեքենայով արագ հեռանալ: Եթե մեքենան վնասվաել է և կանգ է առել, դուրս եկեք մեքենայից, թաքնվեք շարժիչի մոտ, մեքենայի հետնամասում և պատրաստվեք փախչել մեքենայի մոտից:
- Եթե փոքր տրամաչափի հրաձգային զենքից են կրակում, կռացեք կամ պառկեք և փորձեք պատսպարվել հաստաբուն ծառերի կամ պատերի հետևում կամ ստորգետնյա որևէ տեղում:
- Նռնակներից պաշտպանվելու համար վարվեք նույն կերպ, ինչպես փոքր տրամաչափի զենքերի դեպքում:
- Խոշոր տրամաչափի հրազենի կամ ծանր հրետանու դեպքում որքան հնարավոր է հեռվից նկարեք և օգտագործեք տեսախցիկի «zoom in» հնարավորությունը:
Եթե տեղանքում ականներ կամ պայթուցիկ նյութեր կան՝
- Հնարավորինս տեղաշարժվեք միայն ասֆալտապատ տարածքով և ուշադրություն դարձրեք ականապատման վերաբերյալ նշաններին:
- Ականապատ տարածքում գտնվելու դեպքում կանգ առեք, մյուսներին հրահանգեք նույնպես կանգ առնել, գնահատեք իրավիճակը, օգնություն կանչեք և սպասեք: Եթե օգնություն չկա, փորձեք հետ վերադառնալ նույն ճանապարհով, որով եկել եք (ձեր ոտնահետքերով):
- Ձեռք մի տվեք պայթուցիկ նյութերի մնացորդներին, անգամ մոտ մի գնացեք դրանց:
- Ինքնաշեն պայթուցիկ սարք տեսնելու դեպքում փոխեք ճանապարհը, փորձեք աչքի չընկնել, ուշադիր զննեք տարածքը, լարերը, փորված հողը: Միշտ մտածեք, որ երկրորդ հնարավոր հարձակումը կարող է լինել:
Առևանգման կամ ձերբակալման դեպքում՝
- Օրինական ձերբակալման դեպքում քաղաքավարի և զիջող եղեք, ցույց տվեք ձեր փաստաթղթերը, թույլտվություն հարցրեք խոսելուց առաջ, իմացեք օրենքները:
- Առևանգման վտանգի ժամանակ փորձեք աչքի չընկնել ոչ մի իրադրությունում, հաճախ փոխեք ճանապարհը, մի վստահեք որևէ մեկին, միշտ ունեցեք սարքին մեքենա և անվտանգ սենյակ:
- Գերության կամ պատանդ լինելու դեպքում՝ հաղորդակցվեք մյուս գերիների հետ, հոգեպես և ֆիզիկապես պատրաստ եղեք ամենավատ փորձություններին, ուշադիր զննեք առևանգողների վարքը, փորձեք հաղորդակցվել, ընդունեք նրանց տված ուտելիքն ու ջուրը, որպեսզի ուժեղ մնաք: Եթե փախուստի փորձ եք արել, փորձեք արագ պատսպարվել; Նկատվելու դեպքում՝ մի վազեք, կտրուկ շարժումներ մի արեք, նայեք հակառակորդի աչքերին, փորձեք խոսել, բանակցեք:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: