2015 թ. հունիսի 23-ին, վաղ առավոտյան ոստիկանությունը Բաղրամյան պողոտայից բռնությամբ և հատուկ միջոցների օգտագործմամբ հեռացրեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող ցուցարարներին:
Բերման ենթարկվեցին 246 քաղաքացիներ, 4-ը տեղափոխվեցին հիվանդանոց:
Թիրախավորվեցին լրագրողները. ոստիկանները ծեծի ենթարկեցին նրանց, կոտրեցին աշխատանքային տեխնիկան, առգրավեցին սարքերն ու հիշողության քարտերը:
Արձանագրվեց 24 լրագրողի մասնագիտական գործունեության խոչընդոտում և լրագրողներին ֆիզիկական բռնության ենթարկելու 13 դեպք:
11 լրագրող բերման ենթարկվեց ոստիկանական բաժանմունք:
Հայաստանյան և միջազգային լրագրողական կազմակերպություները դատապարտեցին լրագրողների նկատմաբ կիրառած բռնությունը և կոչ արեցին իշխանություններին անհապաղ հետաքննել միջադեպերը:
Դեպքից 10 օր անց` հուլիսի 3-ին, Հատուկ քննչական ծառայությունում հարուցվեց քրեական գործ հետևյալ մասերով.
«Պաշտոնեական լիազորություններն անցնելը»
«Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը»
«Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»:
20 լրագրող ճանաչվեց տուժող, սակայն ոչ մի մեղադրյալ ու կասկածյալ չկա:
Ոստիկանությունը փոխհատուցեց որոշ լրագրողների վնասված գույքն ու վերադարձրեց հիշողության քարտերը՝ ջնջված բովանդակությամբ:
Քրեական գործը մինչ օրս հանգուցալուծում չի ստացել:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն մտահոգություն է հայտնել, որ գործը միտումնավոր կոծկվում է և կարող է կարճվել:
Media.am
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: