Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում են լրագրողներին մասնակցելու միգրացիայի լուսաբանման սեմինարի։
Մասնակիցները կծանոթանան միգրացիայի հիմնական տերմիններին, գործընթացներին, կքննարկենք ոլորտի խնդիրներն ու զարգացումները, միգրացիայի լուսաբանման առանձնահատկությունները։
Այն կվարեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և լրագրող, պրոդյուսեր Նելլի Ռաֆայելյանը՝ ՄՆԿ-ից։
Մասնակցության համար մինչև մարտի 26-ը լրացրեք հետևյալ հայտը։
Սեմինարը կանցկացվի մարտի 31-ին, 11։00-14:15-ը, ՄՆԿ գրասենյակում։ Հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։ Մասնակցության համար մինչեւ մարտի 26-ը լրացրեք հետևյալ հայտը։
Լրացուցիչ հարցերի համար դիմեք Նարինե Սաֆարյանին, ՄՆԿ, [email protected]; հեռ․ 010583620։
Սեմինարը կազմակերպվում է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից։