Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը և WatchDog.md-ը հրավիրում են եռօրյա հանդիպման հաղորդակցության մասնագետներին, YouTube, Instagram․ TikTok հարթակներում  բովանդակություն ստեղծողներին։
 
Մասնակցել կարող են Արևելյան Եվրոպայից, Հարավային Կովկասից, այդ թվում՝ Հայաստանից, և Կենտրոնական Ասիայից։ Տեղի կունենա հանդիպում տարածաշրջանի առաջատար փոփոխությունների նախաձեռնողների հետ, մասնակիցները կարող են կիսվել իրենց փորձով, սովորել ուրիշներից և համագործակցել բովանդակության շուրջ՝  ազդեցությունը և լսարանը մեծացնելու համար։
 
Հանդիպումը տեղի կունենա 2025 թվականի հոկտեմբերի վերջ։ Ընտրված մասնակիցները նախապես կտեղեկացվեն վայրի մասին (առանց վիզայի երկիր)։ Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 20-նն է։
 
Հայտը մրցույթային է: Դիմելու կարգը՝ կայքում։ Հարցերի համար կարող եք դիմել [email protected] հասցեով:
 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ կայքում։