Մեդիակրթության սաքսոնական հիմնադրամը (Die Sächsische Stiftung für Medienausbildung (SSM) այս տարի ևս տրամադրում է վերապատրաստման դասընթացի կրթաթոշակներ։
Դասընթացը տեղի կունենա 06.-16.10.2025թ․ Լայպցիգում։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու գերմանական մեդիահամակարգի կառուցվածքներին և աշխատաեղանակներին։ Հատուկ ուշադրություն է հատկացվելու մասնագիտական վերապատրաստմանն ու միջմշակութային շփումներին։
Ճամփորդության, սննդի և գիշերակացի ծախսերը կստանձնի հիմնադրամը։
Եթե ունեք գերմաներենի լավ գիտելիքներ և մեդիաոլորտում աշխատելու փորձ, կարող եք մասնակցության հայտ ներկայացնել հետևյալ հղումով․ https://www.ssm-seminar.de/bewerbung/
Հայտերի վերջնաժամկետը 2025թ․ հուլիսի 25-ն է։
Ծրագրի, կրթաթոշակի կամ մասնակցության նախապայմանների մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել հիմնադրամի կայքում․ www.ssm-seminar.de