Open Data Armenia-ն հայտարարում է Հայաստանին վերաբերող տվյալների հիման վրա ֆիզիկական վիզուալիզացիաների մրցույթ՝ բոլոր ցանկացողների համար։
 
1. Վերցրեք Հայաստանին վերաբերող տվյալներ՝ Ձեր ճաշակով։ Տվյալներ կարող եք գտնել նաև մեր կատալոգում՝ https://data.opendata.am/dataset/,
2. միացրեք երևակայությունը և կրեատիվությունը,
3. վիզուալացրեք տվյալները ֆիզիկական առարկաների միջոցով,
4. նկարեք և տեղադրեք Ձեր սոցցանցային էջում՝ նշելով Open Data Armenia ֆեյսբուքյան էջը,
5. մինչև հունվարի 15-ը ուղարկեք հրապարակման հղումը Open Data Armenia-ի ֆեյսբուքի էջին կամ [email protected] էլեկտրոնային հասցեով,
6. հաղթեք ամենամսյա մրցանակը։
 
 
Հաղթողներին կորոշենք ըստ կրեատիվության։ Ամեն ամսվա հաղթողին մենք կնվիրենք տվյալների վիզուալիզացիայի համաշխարհային առաջատար մասնագետների գրքեր։