Լրագրության ամառային դպրոց Դորտմունդում 

Բորիս Նեմցովի անվան լրագրության և սոցիալ-մշակութային հետազոտությունների  հիմնադրամը հայտարարում է լրագրության  ամառային դպրոցի մեկնարկը։ 

Այս տարի դպրոցն անցկացվելու է հուլիսի 14-ից 27-ը՝ Միջազգային լրագրության ինստիտուտում։ Էրիխ Բրոստ (Դորտմունդի տեխնիկական համալսարան, Գերմանիա). 

Ծրագիրը նախատեսված է 18 տարեկանից բարձր այն անձանց համար, ովքեր աշխատում են լրատվամիջոցներում, զբաղվում են բլոգինգով կամ հետազոտական աշխատանքներ են իրականացնում։ 

Մասնակիցները պետք է տիրապետեն ռուսերենին և անգլերենին։ Անհրաժեշտ է անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակ: 

Դասընթացն անվճար է։

Մասնակցության հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է ներկայացնել․  

  • ինքնակենսագրական 
  • մեդիա նախագծի հայեցակարգ, որը նախատեսում եք իրականացնել ձեր ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա
  • 1 րոպեանոց տեսանյութ անգլերեն լեզվով, որը կպատմի Ձեր և Ձեր մասնագիտական հետաքրքրությունների մասին  

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թվականի մարտի 15-ն է: Հարցերի դեպքում կարող եք գրել [email protected] էլ. հասցեին։ 

Դպրոցի մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել այստեղ 

Դիմել՝ https://summerschool.nemtsovfund.org/anketa/ 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *