Աշխատանքային իրավունքների վերաբերյալ լրագրողական աշխատանքների երկրորդ մրցույթ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում հայտարարում է լրագրողական աշխատանքների երկրորդ մրցույթը:

Մրցույթին աշխատանքային իրավունքի մասին, այդ իրավունքի խախտումներին և պաշտպանությանը նվիրված իրենց լրագրողական աշխատանքները կարող են ներկայացնել զանգվածային լրատվամիջոցները, լրագրողները, լրագրողական կազմակերպությունները, քաղաքացիական լրագրողները՝ բլոգերները, վլոգերները և այլք: Սահմանվում է հինգ մրցանակ, մեկական հետևյալ ժանրերում. Հետաքննություն, հարցազրույց, ֆոտոռեպորտաժ, հետազոտություն, դիմանկար:

Նախապատվություն է տրվելու այն լրագրողական աշխատանքերին, որոնք կանդրադառնան ու կվերլուծեն այս ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների իրականացրած հետազոտություններին, ուսումնասիրություններին և մոնիտորինգայինն զեկույցներին: Այդ աշխատանքները կարելի է գտնել ստորև բերված ակտիվ հղումներով.

  1.  ԵՄ-ում արհմիությունների գործունեության արդյունավետ մոդելների վերաբերյալ հետազոտություն, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
  2. Աշխատանքային գործերով դատական պրակտիկայի ուսումնասիրություն. Աշխատանքային իրավունքի խնդիրներ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»:
  3. Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի կիրարկումը ՀՀ օրենսդրության մեջ, Եվրասիա
    համագործակցություն հիմնադրամ Կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը խոցելի խմբերի և նրանց աշխատանքային իրավունքների վրա, կանանց փորձառության ուսումնասիրություն, «Սոցիոսկոպ» ՀԿ
  4. ԱԱՏՄ աշխատանքային տեուչների լիազորությունների իրացման հետ կապված խնդիրներ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ

Ուշադրություն. ԵՄ ֆինանսավորած ծրագրերի շրջանակում ստեղծված լրագրողական արտադրանքը չի գրանցվում մրցույթում։

Ներկայացվող աշխատանքները պետք է լինեն հրապարակված 2021 թ. հունվարի մեկից մինչև հայտի ներկայացման օրը:

Աշխատանքները հարկավոր է ներկայացնել [email protected] հասցեով մինչև 2023 թ. հոկտեմբերի 31-ը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ. նոյեմբերի սկզբին: Ժամի և վայրի մասին հայտատուներին և հանրությանը կտեղեկացվի նախօրոք:
Հայտը ներկայացնելու համար հարկավոր է հիշյալ հասցեին ուղարկել հայտատուի (1) անուն-ազգանունը (եթե անհատ է), կամ ԶԼՄ անվանումը (եթե հայտատուն ԶԼՄ է), (2) հեռախոսահամար, (3) էլեկտրոնային հասցեն, (4) մրցույթի ներկայացված նյութի հրապարակման աղբյուրը՝ համացանցային առաջին հրապարակման հղումը, կամ տպագիր հրապարակման սկանավորված տարբերակը, այնպես, որ հրապարակման ամիս-ամսաթիվը և տարին հստակ ընթերցվեն:

Որևէ մեկի կողմից ներկայացվող նյութերի քանակական կամ ծավալային սահմանափակում չկա:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը երաշխավորում է մրցույթային գաղտնիքի պաշտպանությունը և հեղինակային իրավունքի պաշտպանությունը: Մրցույթի հետ կապված տեխնիկական հարցերով կարելի է դիմել 091821363 հեռախոսահամարով:

Մրցույթը հայտարարում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը «ԵՄ-ն հանուն աշխատանքային իրավունքների. Հայաստանում քաղաքացիական ձայնի և դերի հզորացում՝ հանուն աշխատանքային իրավունքների և սոցիալական պաշտպանության» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի, «Սոցիոսկոպ» ՀԿ-ի, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ. Հայաստան»-ի, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և «Եվրասիա» համագործակցություն:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *