Անգլերենի թարգմանիչ-խմբագրի աշխատանք Media.am-ում

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) աշխատանքի է հրավիրում թարգմանչի՝  Media.am կայքի անգլերեն տարբերակը պատրաստելու և խմբագրելու համար։ Media.am-ը մեդիա դաշտի վերլուծությունների, լրագրողական էթիկայի, մեդիագրագիտության թեմաներով մասնագիտացած յուրահատուկ հարթակ է, որն աշխատում է 2000թ․-ից։

Աշխատանքի նկարագրություն`

  • Կայքի անգլերեն տարբերակի համար ընտրել ու թարգմանել Media.am-ի հոդվածները,
  • Նյութերը թարգմանելիս անհրաժեշտության դեպքում կրճատել կամ ավելացնել տեքստային հատվածներ, որոնք անհրաժեշտ կլինեն անգլիալեզու լսարանին՝ թեման ամբողջությամբ ընկալելու համար,
  • am կայքի անգլերեն տարբերակում հրապարակել թարգմանված հոդվածները,
  • սերտորեն աշխատել ՄՆԿ թիմի հետ, աջակցել լրացուցիչ պարտականությունների կատարմանը։

Մասնագիտական և աշխատանքային պահանջներ`

  • բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա փորձ թարգմանության ոլորտում, լրագրության, մեդիայի կամ հարակից այլ ոլորտներում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • անգլերենին, որպես մայրենի լեզվի տիրապետելը ցանկալի է,
  • լրագրողական նյութ թարգմանելու և խմբագրելու գերազանց հմտություններ,
  • հաղորդակցվելու գերազանց ունակություններ, բանավոր և գրավոր հայերենի գերազանց իմացություն,
  • թիմային աշխատանքի և վերջնաժամկետները պահպանելու ունակություն, ինքնուրույն և արդյունավետ աշխատելու կարողություն,
  • ստեղծարարություն, հետաքրքրասիրություն, քննադատական մտածողություն:

Աշխատանքը նախատեսում է օրական մինչև 4 ժամ զբաղվածություն։ Աշխատել կարելի է հեռավար։

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2023թ․ մայիսի 5-ը:

Հայտը պետք է ներառի հայերեն կամ անգլերեն ինքնակենսագրությունը, հետաքրքրվածության նամակը և երեք գործատուի կոնտակտային տվյալները, ովքեր կարող են երաշխավորել հայտը ներկայացնողի համար:

Հայտերն ուղարկել [email protected]  էլ. հասցեին` թեմա դաշտում նշելով “Media.am Editor-Translator”։

Միայն երկրորդ փուլ անցած թեկնածուները կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *