2020թ.-ի մայիսի 25-ից հունիսի 15-ը մեկնարկում է 2020-2021 ուսումնական տարվա բուհերի ընդունելության հայտերի ընդունումը: Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լրագրության բաժին կարելի է ընդունվել՝ հանձնելով Հլգ (գրավոր) քննությունը։

ԲՊՀ ուսանողները կուսումնասիրեն լրագրություն մասնագիտությունը՝ օտար լեզուների (ուսանողի ընտրությամբ) խորացված ուսուցմամբ:

Ուսանողները հնարավորություն կունենան սովորել՝

  • հեռուստալրագրություն
  • ռադիոլրագրություն
  • մուլտիմեդիա լրագրություն
  • ֆոտոլրագրություն

Մասնագիտանալ հետևյալ ոլորտներում՝

  • իրավական լրագրություն
  • քաղաքական լրագրություն
  • մշակութային լրագրություն
  • սպորտային լրագրություն
  • բնապահպանական լրագրություն և այլն

Ուսումնասիրել օտար լեզուներ՝

  • անգլերեն
  • ֆրանսերեն
  • գերմաներեն
  • իտալերեն
  • չինարեն
  • թուրքերեն և այլն

Ստեղծել լրագրողական նյութեր և կատարել ստեղծագործական աշխատանք իրական  մեդիա խմբագրություններում: «Լրագրություն» կրթական ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։