Thomson Reuters հիմնադրամը հրավիրում է մասնակցելու «COVID-19 ճգնաժամի լուսաբանման կենտրոնը Եվրոպայի արևելյան գործընկերության երկրներում» ծրագրին։ 

Ծրագրին կարող են մասնակցել լրագրողներ և ֆրիլանսերներ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից։ 

Օնլայն դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան համավարակի և դրա հետևանքների մասին հավաստի տեղեկություններ ստանալու հմտություններին, ֆեյք լուրերի բացահայտման միջոցներին, մեծածավալ տեղեկությունների հետ աշխատանքին ու պատմությունների վիզուալացման հնարքներին։

Ծրագրի աշխատանքային լեզուն ռուսերենն է։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 24-ը ներառյալ։ Այն կարող եք լրացնել այստեղ։ 

Դասընթացն անվճար է։ Ծրագրի այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Ծրագիրը կմեկնարկի հունիսի 3-ին և կտևի մինչև օգոստոսի 26-ը։