«Թրանսփարընսի ինթերնեշընըլ» կազմակերպության «Բարեվարքության դպրոցը» ապագա առաջնորդների համար անցկացնում է հակակոռուպցիոն և հաշվետվողականության ամենամյա դասընթաց:
Դպրոցն իր մասնակիցներին ծանոթացնում է հակակոռուպցիայի և հաշվետվողականության ոլորտում ամենավերջին զարգացումներին և առաջարկում իրական հնարավորություններ՝ փորձելու և իրականացնելու իրենց գաղափարները:
«Բարեվարքության դպրոցը» բաց է բարձր տարիքի ուսանողների, շրջանավարտների և մինչև 35 տարեկան երիտասարդ մասնագետների համար: Նրանք ողջունում են հանրային, մասնավոր, հասարակական և ակադեմիական շրջանակներից:
Դիմելու համար այցելեք այս հղումով: Դիմումների վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 30-ն է: Դասընթացն անցկացվելու է Վիլնյուս քաղաքում: