Դասընթաց տնտեսություն լուսաբանող լրագրողների համար

Սույն թվականի սեպտեմբերի 16-18-ը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմակերպում է սեմինար տնտեսական ոլորտը և հանրային ծառայությունների կարգավորման դաշտը լուսաբանող լրագրողների համար:

Նպատակը.

Կարևորելով սպառողների իրազեկվածության աստիճանի բարձրացումը՝ առաջարկվում է նախատեսվող դասընթացի միջոցով բարելավել և բարձրացնել տնտեսական ոլորտը լուսաբանող լրագրողների կարողություններն ու հմտությունները՝ օգնելով նրանց, հանրությանը հնարավորինս իրազեկ պահել հանրային ծառայությունների կարգավորման գործընթացներին:

Լրագրողները հնարավորություն կունենան ծանոթանալ հանրային ծառայությունների ոլորտի կարգավորման գործընթացին, հանձնաժողովի գործունեությանը, ինչպես նաև ստանալ սպառողների իրավունքների վերաբերյալ սպառիչ տեղեկատվություն:

Խնդրում ենք մինչև սույն թվականի սեպտեմբերի 13-ը հետաքրքրված լինելու դեպքում հաստատել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով ներկայացուցչի տվյալները և կոնտակտային համարը: Անցկացման վայրը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (Սարյան 22):


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *