Օգոստոսի 25-31-ը Հայաստանի սարերում կանցկացվի ստեղծարար մտածողության դասընթաց՝ «Հեղափոխությունը ուղեղներում» թեմայով։
Դասընթացը նախատեսված է նախագծերի ղեկավարների, արտադրության և ծրագրի մենեջերների, դիզայներների, մարքետոլոգների, համակարգողների ու բոլոր ստեղծագործական մասնագետների համար։
«Գոնզո դիզայն» ընկերության և Masters դպրոցի համատեղ ծրագրով նախատեսվում է վերացական կերպարները իմաստի վերածել, հայեցակարգեր մշակել, ստեղծել հեղինակային և վաճառվող լուծումներ։
Ամեն օր կանցկացվեն հայտարարված թեմաներով տեսական պարապմունքներ, արշավներ դեպի սարեր, գործնական աշխատանքներ, աշխատանքների ցուցադրություններ և վավերագրական ֆիլմերի դիտումներ։
Ծրագիրը վճարովի է։ Դիմելու և այլ մանրամասների համար այցելեք այստեղ։