knowledge-1052013_960_720

Ծրագիրը նախատեսված է Հարավային Կովկասի բոլոր երկրների լրագրողների, վերլուծաբանների, քաղաքացիական ակտիվիստների համար:

«Երկխոսություն և մուլտիմեդիա համագործակցություն Հարավային Կովկասի հակամարտությունների գոտիների միջև» ծրագրի առաջին փուլը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը Թուրքիայում:

Բարձր որակավորում ունեցող մասնագետները կաշխատեն հակամարտության լուծման տեսական և գործնական, արվեստի և ակտիվիզմի միջոցով համախմբել մասնակիցներին և համատեղ ստեղծել մուլտիմեդիա պատմություններ ծայրահեղ սուր, հասարակության մեջ քիչ քննարկվող թեմաներով: Դրանք գենդերային, փոքրամասնությունների իրավունքներն ու կոնֆլիկտները, տեղահանված բնակչության իրավունքները և այլն:

Ծրագրին մասնակցելու համար պետք է ուղարկել ինքնակենսագրական, համառոտ հետաքրքրության հայտ և ձայնատեսողական նյութերի հակամարտության թեմաներով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 26-ն է, հարցերի համար կարող եք գրել  [email protected] էլեկտրոնային հասցեով: Առավել մանրամասների ծանոթացեք հետևյալ հղումով: