«Մեդիան հակամարտությունների ժամանակ» միջազգային դասընթացը ամեն տարի անցկացվում է Իսրայելում:
Ծրագիրն առաջարկում է 20 մասնակից լրագրողներին տիրապետել տեսական և գործնական հմտություններին: Ոլորտի փորձառու մասնագետների կողմից կաշխատեն մասնակիցների հետ իսրայելապաղեստինյան հակամարտության լուսաբանման օրինակով:
Դասընթացը նախատեսում է ամենօրյա դասախոսություններ, այցեր Երուսաղեմ և Իսրայելի վիճահարույց տարածքներ:
Դասընթացի լեզուն անգլերեն է:
Ծրագիրը հոգում է մասնակիցների կացության, ճանապարհորդության և սննդի ծախսերը:
Հայտերի լրացման վերջնաժամկետը սույն թվականի ապրիլի 30-ն է: Ծրագրի մասին այլ մանրամասների ծանոթանալու և հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ: