white-2523978_960_720

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.

  • Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
  • Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  • Լավագույն մարդկային պատմություն
  • Լավագույն ֆոտոպատմություն
  • Լավագույն մուլտիմեդիա նյութ

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել օնլայն հայտադիմումը մինչև 2019 թ. մայիսի 31-ը:

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մանրամասները՝ այստեղ: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2019 թ. հունիսի 26-ին: