Տեղեկությունների ստուգման վարպետության դասընթաց

Երևանի ամերիկյան անկյունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հովանավորությամբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ, կազմակերպում է հինգօրյա վարպետության դասընթաց՝ սկսնակ լրագրողների և լրագրության բաժնի ուսանողների համար։ Դասընթացի թեման տեղեկությունների ստուգումն ու փաստերի ճշգրտումն է։

Տեղեկությունների ստուգումը լրագրության կարևոր սկզբունքներից է։ Սակայն այս հմտության կարևորությունը առավել շատ է ընդգծվում այսօր՝ տեղեկատվության մեծ ծավալի, սոցիական մեդիայի ու քաղաքացիական լրագրության ժամանակաշրջանում, երբ փաստերն ու աղբյուրները պետք է ստուգել ժամանակակից մեթոդներով և գործիքներով։

Հինգ օրերի ընթացքում մասնակիցները կծանոթանան հավաստի ու կեղծ տեղեկությունները տարբերակելու, օգտատերերից, սոցիալական ցանցերից ստացած կասկածելի տեղեկությունները ստուգելու հմտություններին ու կսովորեն կիրառել ստուգման օնլայն գործիքներ։

Դասընթացը վարելու են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության մասնագետ Լուսինե Գրիգորյանը և Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանը։

Դասերը տեղի կունենան նոյեմբերի 12-16, ժամը 15․00-17․00-ն, Երևանի Ամերիկյան անկյունում / Նալբանդյան 4/1 / ։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն և մոտիվացիոն նամակ՝ [email protected] էլ․ հասցեին։ Համառոտ, 1.5 էջի սահմաններում, նկարագրեք, թե ինչու եք ուզում մասնակցել դասընթացին և ինչպես եք մտադիր կիրառել ստացած գիտելիքը։

Հայտերն ընդունվելու են մինչ ս/թ նոյեմբերի 7-ը։ Նամակում Ձեր անուն/ազգանունից բացի չմոռանաք նշել էլ․ հասցեն, հեռախոսահամարը և դասընթացի անունը subject բաժնում։


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *