Լրագրողների փոխանակման ծրագիր Գերմանիայում

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) քարտուղարությունը և Երևանի մամուլի ակումբը ընդունում են «Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում» ծրագրի մասնակցության հայտեր:  Ծրագիրն իրականացվում է գերմանական Deutsche Gesellschaft կազմակերպության հետ համագործակցությամբ և ֆինանսավորվում է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության կողմից:

Ծրագրով նախատեսվում են հայ և գերմանացի երիտասարդ լրագրողների ճանաչողական փոխայցեր Բեռլին (հոկտեմբերին) և Երևան (նոյեմբերին), մասնակից լրագրողների հոդվածների հրապարակում (անգլերեն լեզվով)`այդ թվում ՔՀՖ ՀԱՊ մեդիա հարթակում, և դրանց հանրահռչակում:

Ծրագրի նպատակը Եվրոպական հարեւանության քաղաքականության առաջնահերթությունների, ազատ և որակյալ լրագրության  խթանումն է:

Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել  Հայաստանի ԶԼՄ-ներում առնվազն 1 տարի աշխատող, անգլերենի լավ իմացությամբ, մինչև 35 տարեկան լրագրողներ:

Մասնակցության համար խնդրում ենք ուղարկել.

  • Ինքնակենսագրություն (CV),
  • Հետաքրքրվածության նամակ, որով կհավաստվի ծրագրի շրջանակներում հոդվածների/ռեպորտաժների պատրաստման պատրաստակամության մասին,
  • Երաշխավորագիր այն ԶԼՄ ղեկավարից, որտեղ աշխատում եք:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. սեպտեմբերի 5-ը:

Մասնակիցների ընտրությունը կատարելու է ՔՀՖ ՀԱՊ քարտուղարությունը` Երևանի մամուլի ակումբի և ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի մեդիա ենթախմբում ներկայացված կազմակերպությունների ղեկավարների հետ համատեղ:

 Հայտերը խնդրում ենք ուղարկել he[email protected] էլեկտրոնային հասցեով, որպես թեմա (Subject) նշելով` Լրագրողների փոխանակման գերմանահայկական ֆորում:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *