Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Ագրոլրագրության զարգացման նախագծի շրջանակում հայտարարում են գյուղատնտեսական թեմաներով հեռուստանախագծերի մրցույթ մեդիա կազմակերպությունների համար:
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստաընկերությունները (այդ թվում՝ առցանց), ստուդիաները, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսական թեմաներով, ունեն այդ ոլորտի լուսաբանման փորձ, համապատասխան գիտելիքներ։ Մասնակցելու համար պետք է ներկայացնել նախագծի առաջարկ (մինչև 1000 բառ), որը կներառի գաղափարը, ձևաչափը, ժամկետները, գործողությունների նկարագրությունը։ Ծրագրի կարևոր մաս պետք է հանդիսանա Վրաստանի գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես նյութերի տրամադրումը, փոխանակումը։ Անհրաժեշտ է նշել հայտատու կազմակերպության գյուղատնտեսության ոլորտի լուսաբանման փորձը՝ ուղարկելով հաղորդումների հղումներ, բացատրելով ծրագրի շարունակականությունը։
Նախագծերը կարող են ներառել հետևյալ թեմաները․
- հայ-վրացական համատեղ արտահանում,
- բրդի արտադրություն,
- մեղրի արտադրություն,
- կաթնամթերքի արտադրություն,
- անասնաբուծություն, ցեղատեսակի բարելավում,
- սահմանի հատում և հարկեր,
- կենդանիների սպանդանոցներ,
- գյուղատնտեսական տեխնոլոգիաներ,
- տեղական մթերք,
- խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման երթուղիները,
- սպառողների իրազեկվածությունը,
- կանայք գյուղատնտեսության մեջ:
Մրցույթի հաղթողը կստանա տեխնիկական աջակցություն՝ հեռուստատեսային սարքավորումներ՝ 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- կազմակերպության մասին տեղեկություններ,
- նախագծի նկարագրությունը (անգլերեն կամ ռուսերեն, մինչև 1000 բառ),
- գյուղատնտեսական թեմաներով նյութերի կամ հաղորդումների առնվազն 5 հղում։
Նամակի վերնագրում նշել «Ագրոլրագրություն. մրցույթ մեդիա կազմակերպությունների համար»: Հայտն ուղարկել [email protected] էլ. hասցեին։
Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի սեպտեմբերի 10-ն է։ Հաղթողները հայտարարվելու են սեպտեմբերի վերջին։
Ծրագիրն իրականացվում է Аlliances Caucasus Programme — Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: