girl-3041375_960_720

Արևելյան գործընկերության երկրների հեռուստատեսությունների և առցանց լրատվամիջոցների լրագրողները կարող են հայտեր ուղարկել և մասնակցել «Open media hub»-ի ծրագրին, որի հիմնական շեշտադրումը տարածաշրջանային, Եվրոպական միության ու նրա հարևանության թեմաներն են:

Ծրագիրը կտրամադրի ֆինանսական աջակցություն և գործանական հմտություններ, որպեսզի մասնակիցները բարելավեն իրենց հրապարակումների որակը: Այս նախաձեռնությունը նաև նպատակ ունի բարձրացնել մասնակիցների վերլուծական կարողությունները:

Մասնակցելու համար անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները ունենան հետաքննական լրագրության փորձ իրենց երկրում կոռուպցիայի, խոսքի ազատության, մարդու իրավունքների ոտնահարման թեմաներով:

Գաղափարների առաջարկները կարող են լինել հեռարձակման, առցանց կամ երկու ձևաչափերով միաժամանակ: Ֆինանսավորումը կախված է լինելու գաղափարից, մեդիա հարթակից, երկրում գումարի արժողությունից և այլ չափանիշներից: Առավելագույնը գումարի չափը կարող է կազմել 8000 եվրո: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 19-ն է: Հաղթող նախագծերի մասին կհայտարարվի սեպտեմբերի 17-ին:

Ծրագրի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: