Երիտասարդ լրագրողների դասընթաց EVN Report-ում

Անգլալեզու EVN Report-ը հրավիրում է երիտասարդ լրագրողների, գրողների ու լուսանկարիչների մասնակցելու վեցամսյա EVN Youth Report նախագծին։ EVN Youth Report-ը հարթակ է, որտեղ երիտասարդները կկարողանան բարձրացնել իրենց հետաքրքրող խնդիրներն ու քննարկել դրանք, բարելավել մեդիագրագիտության իրենց հմտությունները, հետևել լրահոսին ու մաս դառնալ մեդիա արտադրանքի ստեղծմանը։

Նախագծի մասնակիցներին սպասում է մեկամսյա ակտիվ դասընթացների շարք, որի ավարտից հետո կընտրվի ու կձևավորի EVN Youth Report-ի աշխատանքային թիմը։ Թիմը տեքստ, մուլտիմեդիա, ֆոտոպատում, պոդկաստ ձևաչափերով հրապարակումներ կպատրաստի երիտասարդներին հուզող, սակայն հազվադեպ լուսաբանվող հարցերի շուրջ։ Նախագծում աշխատանքային լեզուն հայերենն է, պատրաստվող հրապարակումներն ունենալու են անգլերեն իրենց տարբերակները։ Հրապարակումների համար նախատեսվում է նաև հեղինակային հոնորար։

Նախագծին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտադիմումը և ինքնակենսագրականի (CV) հետ միասին ուղարկել [email protected] էլ․ հասցեին։Դիմել մինչեւ 2018 թվականի հունիսի 25-ը:

Այլ մասնրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *