board-953158_960_720

Մեկնարկել է «Հեռանկարներ» ծրագրի «Գլոբալ մեդիայի սկզբունքներով տարածաշրջանային իրադարձությունների լուսաբանում» վարպետության դասերի հայտերի ընդունումը:

Մասնակիցները բարձրակարգ մասնագետների օգնությամբ կբարելավեն լուրեր գրելու, հարցազրույցի նախապատրաստման, մուլտիմեդիայի ստեղծման իրենց ունակությունները:

Ծրագիրն իր մեջ ներառում է եռօրյա երկու փուլ՝ առաջինը տեղի կունենա ապրիլի 21-23-ը Սանկտ Պետերբուրգում, որը նվիրված կլինի լուրերի պատրաստմանը, իսկ հարցազրույցի նախապատրաստմանը մասնակիցները կծանոթանան մայիսի 11-13-ը Ռիգայում:

Ծրագրին կարող են մասնակցել սկսնակ և փորձառու լրագրողներ՝ Բալթյան երկրներից, Արևելյան Եվրոպայից, Կովկասից, Ռուսաստանից, Կենտրոնական Ասիայից: Մասնակցությունն անվճար է:

Հայտերն ընդունվում են մինչև մարտի 22-ը:

Դիմելու համար լրագրողին անհրաժեշտ է.

  • ներկայացնել հրապարակումներ՝ ռուսերեն լեզվով, տպագրված ռուսալեզու ԶԼՄ-ում անցած 12 ամսվա ընթացքում:
  • ունենալ 3-15 տարվա աշխատանքային փորձ որևէ լրատվամիջոցում՝ հաստիքային կամ արտահաստիքային
  • ռուսաց լեզվի ազատ տիրապետում՝ բանավոր և գրավոր
  • գրավոր համաձայնություն այն խմբագրության կողմից, որտեղ աշխատում է կամ որին թղթակցում է:

Մանրամասները՝ «Հեռանկարներ» ծրագրի կայքում: