equipment

«Չայ Խանա»-ն (Chai Khana) 10 լրագրողի հրավիրում է Թբիլիսի` մասնակցելու տրանսմեդիա սեմինարի: Սա հնարավորություն է մասնակից լրագրողների համար կատարելագործել իրենց մասնագիտական որակները՝ օգտագործելով նորարար հնարքներ:

Այս սեմինարի նպատակը մշակութային մտածողության զարգացումն է, այնպես որ տարբեր ընթերցողներ խորապես ներառվեն պատմություններում և որոշ դեպքերում մասնակցեն դրանց ստեղծմանը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի հունիսի 15-ն է: Միջոցառումը տևելու է 4 օր՝ հունիսի 22-25-ը: Աշխատանքային լեզուն անգլերենն է: Կարող են դիմել այն լրագրողներն, ովքեր ունեն 3-5 տարվա աշխատանքային փորձ մուլտիմեդիա արտադրությունում:

«Չայ Խանա»-ն հոգալու է մասնակիցների ճանապարհի, կեցության ու սննդի ծախսերը: Օնլայն հայտը կարող եք լրացնել այստեղ: