Ian Parry Scholarship հիմնադրամը մրցույթի է հրավիրում մինչև 24 տարեկան ֆոտոլրագրողների: Նպատակը երիտասարդ լուսանկարիչ-լրագրողներին խրախուսելն է և միջազգային հարթակներ դուրս գալու հնարավորություն տալը:

Այս տարվա մրցանակները երկուսն են՝ Նվաճումների համար և Ունակության համար: Հաղթողներից յուրաքանչյուրին կշնորհվի 3 500 դոլար, լուսանկարչական Canon սարքավորումներ և այլն:

Նվաճումների համար մրցանակը շահողին World Press Photo-ն ավտոմատ կերպով կընդգրկի Ամստերդամում անցակցվող՝ Joop Swart Masterclass դասընթացի մասնակիցների կազմում: 

Մրցույթի մասնակցության համար վճար չի պահանջվում: Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 7-ն է:

Մանրամասների և դիմելու համար սեղմել այստեղ