Falling Walls հիմնադրամի առաջարկած կրթավճարի համար կարող են դիմել այն լրագրողներն ու բլոգերները, որոնք ցանկանում են խորացնել այս ոլորտում իրենց գիտելիքը:
Դիմողները պետք է լրագրության և բլոգերության առնվազն երեք տարվա փորձ ունենան և այդ ընթացքում անդրադարձած լինեն գիտական թեմաների:
Կրթավճար ստանալու համար հաստատված թեկնածուներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու Բեռլինում նոյեմբերի 7-ին և 8-ին նախատեսված՝ Falling Walls հիմնադրամի համաժողովին և այցելելու Falling Walls Lab :
Կրթավճարը ներառում է ճամփորդական, հյուրանոցի եռօրյա ծախսերը, ինչպես նաև համաժողովի մասնակցության վճարը:
Դիմելու վերջնաժամկետը հուլիսի 31-ն է:
Լրացուցիչ տեղեկությունների և դիմելու համար սեղմել այստեղ: