Header

2020.01.24,

Նյուսրում

Վերաքննիչը ապօրինի համարեց լրագրողի գաղտնալսումը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Mobile

Վերաքննիչ դատարանը ապօրինի է ճանաչել «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանի հեռախոսային զրույցները գաղտնալսելու Առաջին ատյանի դատարանի որոշումը:

Լրատվամիջոցը Մարտի 1-ի գործով պաշտոնատար անձանց ցուցմունքներ հրապարակելուց հետո հայտնվեց իրավապահների ուշադրության կենտրոնում: 

Գործի շրջանակներում Քնար Մանուկյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն, որտեղ նրանից պահանջել էին բացահայտել տեղեկատվության աղբյուրը: Լրատվամիջոցը հրաժարվել էր գնալ այդ ճանապարհով:

Առաջին ատյանի դատարանը բավարարեց ՀՔԾ-ի՝ գլխավոր խմբագրին գաղտնալսելու պահանջը: Քննչական ծառայությունը մեկուկես ամսվա հեռախոսային խոսակցությունների վերծանումները ստանալուց հետո գլխավոր խմբագրին նորից կանչեց հարցաքննության՝ պարզելու նշված անձանցից ովքեր են կոնկրետ տվել Մարտի 1-ի գործի հետ կապված ցուցմունքներ:

Լրատվամիջոցը այս անգամ ևս չի բացահայտում աղբյուրը, քանի որ համոզված է, որ նախքննական մարմինը այլ մեթոդներով կարող էր իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալ: 

«Ժողովուրդ»-ը տեղի ունեցածը համարելով մասնագիտական գործունեության խոչընդոտում, դիմեց Վերաքննիչ դատարան և բողոքարկեց գաղտնալսման որոշումը:

Այս դեպքը հետաքրքիր նախադեպ է, որով ևս մեկ անգամ պաշտպանվեց լրագրողի գործունեությունը: 

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *