a1plus-logo_0_0

Այսօր «Ա1+»-ը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ):

«Ա1+»-ը պահանջում է ճանաչել «Ա1+» հեռուստաընկերության խախտված իրավունքը եւ չեղյալ համարել ՀՌԱՀ-ի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը, որի համաձայն՝ թվային ցանցի միջոցով հեռարձակման թիվ 11 մրցույթում հաղթող էր ճանաչել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը: