Header

2011.01.17,

Նյուսրում

Այրել են «Լոռի» հեռուստաընկերության խմբագրի ավտոմեքենան

Mobile

Հունվարի 16-ի գիշերը այրել են «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանին պատկանող ավտոմեքենան: Նա առավոտյան աշխատանքի գնալիս բացել է շենքի բակում գտնվող ավտոտնակի դարպասները եւ մեքենան գտել հրկիզված վիճակում: Ավտոմեքենայի վրա հայտնաբերվել են այրված  լաթի կտոր եւ հեղուկ վառելանյութի հետքեր: 

Խմբագիրը չի կարծում, որ սա անձնական հողի վրա կատարված արարք է, ոչ էլ կարողանում է լրագրողական գործի հետ կապել:

Վերջին 5 տարիների ընթացքում սա արդեն 3-րդ նմանատիպ դեպքն է, երբ որեւէ կերպ վնաս են հասցնում Նարինե Ավետիսյանին:  

Ներքին գործերի Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ այրված լաթի կտորը գցվել է ավտոտնակի վերեւի օդանցքից, որտեղից էլ լցվել է նաեւ հեղուկ վառելանյութը: Ավտոտնակի ձյունապատ տանիքին հայտնաբերվել են նաեւ ոտնահետքեր:

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *