«Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ
Բարի գալուստ «Լսիր ինձ հիմա» փոդքասթների հարթակ։ Այստեղ ձայնը և՛ գործիք է, և՛ միջավայր, և՛ հաղորդակցման լեզու: Մեր հարթակում կգտնեք տարբեր աուդիոպատմություններ ու զրույցներ, որոնք համադրում են ռադիոյի դասական ավանդույթներն ու ձայնային սթորիթելինգի նորարարական կանոնները:
Փոդքասթները բազմաժանր են՝ վավերագրությունից և ստեղծարար պատումներից մինչև բանավոր խոսքի, երաժշտության և դաշտային ձայնագրությունների համադրումներ։ Երևակայեք լսելով և ապրումակցեք հերոսներին։ Դարձեք ականատես՝ առանց տեսնելու, մասնակցե՛ք զրույցին։
Փոդքասթները դասակարգված են ըստ թեմաների՝ ոգեշնչող անհատներ և չբացահայտված համայնքներ, պատմության վերանայում և ուսուցում, դասական և ժամանակակից գրականություն, քաղաքի ու միջավայրերի հարաբերություններ, տարածաշրջանն ու նրա մարդիկ։
Բացահայտեք ձեզ հետաքրքրող փոդքասթների ալիքներն ու բաժանորդագրվեք iTunes-ում, Google podcasts-ում կամ հարմար այլ հավելվածներում։
Media.am-ի Ստուգված է բաժնի փաստեր ստուգողների փոդքասթը։
ՍիվիլՆեթի ձայնային բովանդակությունը, որը ներառում է Հայաստանի և Արցախի մասին լրատվություն, հարցազրույցներ և հեղինակային հոդվածներ հայերեն, անգլերեն և ռուսերեն։
Media Initiatives Center’s Encyclomedia podcast is made to be your first guide of Media Literacy
ԷդուԹոքսը փոդքասթ է նորարարական հետազոտոական մեթոդներով հետաքրքված ուսանողների համար։
Փոդքասթ կինոյի և դրա հետ կապված ամեն ինչի մասին
Հետքի փոդքասթ տարբերակում ներկայացնում ենք մեր իրականացրած հետաքննություններն ու բացահայտումները
Անցակետ «Զվարթնոցը» միգրացիայի վերաբերյալ դոկումենտալ փոդքասթերի շարք է։
ՉերՉիլլ նախագծի նպատակն է ճանաչել մարքեթինգային ոլորտը՝ տարբեր անկյուններից։
Սոցփոդը հարթակ է սոցիումի «ձայնի» մասին։
Technoworld/Տեխնոաշխարհ նախագիծը փոդքասթ է հայկական ու համաշխարհային IT իրադարձությունների, գիտության ու տեխնոլոգիաների մասին
Իրենց սեռականությունը հարցարկող մարդկանց փորձառությունների մասին
Պոստ Ռաբիզը փոդքասթ է ռաբիզի մասին ռաբիզից հետո
Սիրելի ընթերցող, «Ուշի-ուշով» փոդքասթը բացառիկ հնարավորություն է քո նախընտրած տեքստը
ԵՐԵՎԱՆ քաղաքի փոդքասթը խոսում է Երևանի ու երևանցիների մասին
Բեդովլաթ փոդքասթին հյուր են գալիս տարբեր ժամանակների և իրականությունների բեդովլաթ դեմքեր ու զրից ենք անում։
Ջայնավոր պատմություններ ամեն անկյունից և ամեն մարդու մասին։
Լսեք լսելու մասին – Ամեն ինչ կապված լսողության խնդրի
«ՎերԿաց» փոդքասթի հետ կարող եք լսել ոգևորիչ պատմություններ հաջողակ մարդկանց
Regional Post – Caucasus անգլալեզու ամսագրի հայալեզու փոդքասթների
ԳՐՈՂՈՒՑԱՎ՝ փոքդաստ գրականության, արվեստի ու քաղաքականության մասին
Կովկասյան Հաճախականություններ փոդքասթը ուսումնասիրում է մշակույթը կովկասյան տարածաշրջանում
Ականջօղ – Յուրաքանչյուր դրվագ թեմատիկ է և քննարկում է այնպիսի խնդիրներ…
Փնթի Խողովակը փոդքասթ է հայկական ալտերնատիվ սուբկուլտուրաների և դրանց դեմքերի մասին…
«Լսիր Ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: