Չիրադարձությունների թակարդում

Չիրադարձությունների թակարդում
Լուսանկարը flickr-ից
« Սիրիայում իրադարձությունների թեժացմանը զուգահեռ ավելի պարզ դարձավ լրատվության կիսատեղեկատվական լուծումների առանձնահատկությունը »

Երկար ժամանակ կարծում էի, որ անհաշտություն ունեմ ֆոտոխցիկի հետ: Պարզվեց այն կռիվ էր չգոյության ու կեղծ պատմության հեռանկարի դեմ: Բոլորս խնամքով պահում ենք մեր նախնիների, ծնողների հետ ֆոտոսրահներում նկարված ընտանեկան նկարները, որոնք իհարկե յուրաքանչյուրիս համար շատ հարազատ հուշ են, բայց դրանց ճշմարտացիության մասին երկար պիտի դատենք: Ժամանակի ընթացքից ու նկարահանվելու համար հատկացված տարածքում ստեղծվում է մի կեղծանկար, որտեղ անգամ իրենց սեփական զգեստներով դերակատարները ապրում են մեկ այլ կյանք, մեզ փոխանցելով գոյություն չունեցող տեղեկատվություն:

Ժամանակակից հասարակության համար լուսաբանումը նոր մարտահրավերներ է առաջացնում, մասնավորապես պայմանավորված տեղեկատվական հոսքերի ու հաղորդակցության տեխնոլոգիաների հեղափոխությամբ: Իրադարձության ու հասարակության միջև գործող լրատվության խիստ մասնագիտական ու կարգավորվող դաշտը, սոցիալական ցանցերի ու բլոգոսֆերայի առաջացմանը զուգահեռ, ազատականացվում է իր բոլոր բացասական դրսևորումներով: Սակայն, Հայաստանում դեռևս խնդիրներն ու մարտահրավերները խիստ «մասանգիտական» լրատվամիջոցներում են: Խմբագիրներն ու լրագրողները հաճախ չեն նկատում, որ առանց գիտակցելու, հետևաբար, նաև բռնության արդյունքում, անիմաստ աղմուկ են ստեղծում ու սպասարկում են այլոց (հաստատ ոչ հասարակության) շահերը:

Սիրիայում իրադարձությունների թեժացմանը զուգահեռ ավելի պարզ դարձավ լրատվության կիսատեղեկատվական լուծումների առանձնահատկությունը: Իհարկե Հայաստանում և Սփյուռքում գործող տարբեր կառույցների ներկայացուցիչներ տարբեր առիթներով նշել էին սիրիահայերի թեման լուսաբանելիս զգուշավոր լինելու անհրաժեշտությունը: Սակայն, դա չպետք է կաշկանդեր լրագրողներին իրադարձություններն իմաստավորել չմիջնորդավորված կամ դրա անհնարինության դեպքում միջնորդավորման արդյունքում առաջացած օբյեկտիվ ու սուբյեկտիվ շեղումների հաշվառմամբ և սիրիահայերի թեման լուսաբանել իրադարձությունների զարգացման համատեքստում: Առնվազն պետք է լիներ ձգտումը:

Օրինակ` Իրաքյան պատերազմի ժամանակ լրագրողները լուրջ խնդիրներ ունեին և քննադատում էին ԱՄՆ կառավարության այն քայլը, երբ անվտանգության ապահովման հիմնավորմամբ լրագրողներին թույլ չէին տալիս զորախմբերից դուրս լրատվություն ապահովել:

Վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում, տարբեր տպագիր կամ առցանց, մեծ ու փոքր լրատվամիջոցներ մեծաթիվ անդրադարձով, կարծես թե իրենց ձեռքը պահել են սիրիահայերի շուրջ զարգացող իրադարձությունների զարկերակի վրա: Սակայն ուշադիր զննելու դեպքում պարզ է դառնում, որ առաջին, երկրորդ, երրորդ աստիճանի միջնորդավորմամբ լրատվություն են տարածել առանց ստուգելու ու պարզաբանելու տեղեկատվությունը փոխանցողների կազմակերպական ու այլ առանձնահատկությունները:

Հատկանշական է նաև, որ այդ «լուրերը» մեծամասամբ կրկնում էին մեկը մյուսին: Բնականաբար օրակարգը ձևավորել են այլ կառույցներ ու հայտնի չէ, թե ինչ հիմնավորմամբ: Պարզ չէ, թե արդյո՞ք այդ օրակարգի ձևավորման գործում ներգրավված դերակատարները անկախ իրենց կամքից այլ օրակարգի սպասարկման զոհ են դարձել: Այդ մասին հնարավոր կլիներ դատել, եթե մեր լրատվամիջոցները իրադարձության իմաստավորման փորձ կատարեին:

Փոխաբերական իմաստով, թվում է, թե լրագրողին տան անվան ներքո հրավիրել են լուսանկարչատուն` ականատեսը լինելու այդ ընտանիքի շինծու առօրյային: Այնուամենայնիվ, լրատվամիջոցներից մեկը փորձել էր Հալեպից լուսաբանել դեպքերն ու մեկնաբանել իրադարձությունները: Եվ այս երկու ամսիների աղմկառատ հովվերգությունն իր միապաղաղ ու կրկնող շրջափուլից դուրս բերվեց Հալեպից ժամանած լրագրողի ասուլիսի ու բացահայտումների արդյունքում: Հանկարծ, իրար հաջորդող ասուլիսային լրատվությունից ու փորձագիտական կամ էլ տարբեր քաղաքական գործիչների մեկնաբանություններից դուրս, ի պատասխան Հալեպից հաղորդված տեղեկատվությանը, մի խումբ սիրիահայեր բաց նամակով դիմեցին լրատվամիջոցների ղեկավարներին և պահանջեցին «սեպ չխրել» Հայաստանի ու համայնքի միջև: Լրատվամիջոցի լուսաբանման որակի, մի խումբ սիրիահայերի անկեղծության մասին դատել չեմ կարող, սակայն մի բան պարզ է, որ առաջին անգամ լրագրողը դիպչել էր բաց նյարդին` լուսաբանել էր իրադարձություններ:

Սիրիայում իրադարձությունների մասին լրատվամիջոցների կողմից լուսաբանված հիմնական թեմաները

Արմավիան
չի
վերանայում սակագները կամ
չվերթներ
չի
ապահովում

Հայաստան ներ-
գաղթելու մասին
Սիրիայում
առկա
հայկական կառույցների ներկայացու-ցիչների
հետ
հարցա-զրույցներ կամ
հարցումներ
Փորձա-գիտական կարծիքներ Սիրիա-
հայերի
հարցով քննարկում-
ներ
Սիրիա-
հայերը Հայաստա-
նում

Որպես
կանոն արձանա-
գրվում է
փաստը,
խոսում են տարբեր
դերա-
կատարներ,
բայց
խորքային պատճառա-
հետևանքային
վերլուծություն
միտված պատաս-
խանելու
ԻՆՉՈՒ՞
հարցին,
չկա:

Որպես կանոն
չի
վերլուծվում ովքեր են
մինչ օրս
եկել,
սոցիալ-տնտեսական ի՞նչ
առանձնա
հատկություն
ներ
ունեն,
հիմնական դրդա
պատճառ
ները
որո՞նք են
եղել,
ինչու՞
մյուսները
չեն գալիս,
իրենք
ինչու՞ են հեռացել
և այլն:

Այս
դեպքում
նորից
բուն հայ սիրիացին,
ով
տեսա-
խցիկից
դուրս
կարող էր իրական պատկերը
տալ, չկա:
Օդակայանում տեսախցիկի առջև հարցված-
ները,
որպես
կանոն,
ասում էին,
որ
ամեն բան
նորմալ է,
իրավիճակը կառավարելի է, չնայած
այն միջազգային
լրատվա-
միջոցների
հաղորդմամբ
գնալով
վատթարա-
նում էր:

Իհարկե,
սա
շատ
կարևոր ենթախումբ
է,
ում
հետ
քննարկումը առանցքային նշանա-
կություն
ունի,
բայց
սա ևս սահմանա-
փակ
ու
միջնորդա-
վորված է,
մասնա-
վորապես,
եթե փորձագետը վերջին
շրջանում
երկրում
չի եղել:
Նորից երկրորդային շրջանակ է ներառում:
Սիրիայում դեպքերի զարգացման
արդյունքում,
որի
մասին
այդպես էլ
պարզ
պատկերա-ցումներ
չկան,
խոսում են հետևանք-
ների վերացմանը միտված հարցերի մասին:

Քննարկվում
են
տարբեր խնդիրները, բարդություն-
ները, տեղեկատվու-
թյուն է տրամադրվում առ
այն,
թե ինչ են
անում և այլն: Բուն
պատճառից որոշակի
հեռավոր-
ության
վրա
գտնվող լուսաբանում
է:

Հղումներ այս թեմայով.

«Ա1+»

«Ազատություն» ռադիոկայան

«Արմենպրես»

Հղումներ այս թեմայով.

Tert.am

«Հետք»

«Հայերն այսօր»

Հղումներ այս թեմայով.

«ՍիվիլՆեթ»

«Մեդիամաքս»

«Ա1+»

«Ազատություն» ռադիոկայան

Հղումներ այս թեմայով.

«Առավոտ»

«Ա1+»

«Առավոտ»

«Արմենպրես»

Հղումներ այս թեմայով.

«Ա1+»

«Ազատություն» ռադիոկայան

«Հենարան»

Հղումներ այս թեմայով.

«Ազատություն» ռադիոկայան

«Ազգ»

«Հետք»

News.am

«Արմենպրես»

Tert.am

 

 

Նվարդ Մանասյան

Լուսանկարը Flickr-ից, հեղինակ՝  FreedomHouse

Հեղինակի մասին

Միշտ մտածել եմ, որ հրդեհի դեպքում տնից կտանեի երեք գիրք՝ Նարեկացին, թուրքական հանրապետության տարում Պոլսում լույս տեսած տատիկիս Աստվածաշունչն ու Տերևում թաքնվածը: Ժամանցս սիրում եմ անցկացնել հիմնականում ընկերներիս հետ, բայց նաև հաճախ տանը տաք թեյը ձեռքիս մի «լավ» մելոդրամատիկ ֆիլմ վարձակալել ու դիտել: Երազում եմ մի օր լռել, բայց այն անել կամովին:

Comments

Մեկնաբանել

Refresh Type the characters you see in this picture. Type the characters you see in the picture; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.  Switch to audio verification.
                                

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License

lara escort antalya yeni escort porno porno sikiş sikiş sikiş yeni porno esmer porno porno porna yeni porno sarışın porno sikiş porno hd porno yeni porno