Նոր ուղեցույց, որը կօգնի լրագրողներին հակամարտությունների ժամանակ

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Նախորդ երկու տարիները մեդիադաշտի համար բավականին բարդ էին: Անսպասելի իրադարձություններ եղան, որոնց շատ լրագրողներ, խմբագիրներ, լրատվամիջոցներ պատրաստ չէին: Էլեկտրիկ Երևանի, ապրիլյան քառօրյա պատերազմի, ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ պարզ դարձավ, որ  լուսաբանման և անվտանգության հետ խնդիրներ կան:

Որոշ լրատվամիջոցներ այս իրադարձությունները լուսաբանելիս առաջնորդվեցին ներքին էթիկայի վարքականոններով, մյուսները՝ դաշտը կարգավորող օրենքներով և արդեն եղած ուղեցույցներով: Այս նախադեպերի հիման վրա անհրաժեշտություն դարձավ մեդիա գործունեությունը կարգավորող ընդհանուր ուղեցույցի ստեղծումը:

ԶԼՄ-ների ինքնակարգավորման դիտորդ մարմինը կազմել է «Պատերազմի, զինված բախումների և ներքին հակամարտությունների ժամանակ լրագրողների ու լրատվամիջոցների վարքի» ուղեցույցը: Այն զուտ խորհրդատվական բնույթ ունի:

Դիտորդ մարմնի համակարգող, մեդիափորձագետ Մեսրոպ Հարությունյանն ասում է, որ երկար ժամանակ են աշխատել ուղեցույցի վրա, որպեսզի հնարավոր բոլոր իրավիճակներն ու դրանց համար առաջարկվող էթիկական լուծումները ներկայացնեն փաստաթղթում:

«Լրատվամիջոցների մոտ հետաքրքրվածություն կա այս ուղեցույցի հանդեպ, համոզված ենք, որ այն օգտակար կլինի հետագայում նման իրավիճակներում կողմնորոշվելու համար: Եթե պրակտիկ կիրառության մեջ խնդիրներ առաջանան, մենք պատրաստ ենք քննարկել դրանք լրատվամիջոցների հետ և շտկումներ կատարել ուղեցույցում»,- ասում է նա:

Մեդիափորձագետի խոսքով, ուղեցույցի մշակման ժամանակ ամենադժվարը երկընտրանքներին անդրադառնալն էր: Այս բաժինը քննարկվել է ամենաշատը, խմբագրություններին առաջարկվել են հնարավոր լուծումներ:

Ուղեցույցն ամբողջությամբ կարելի է ընթերցել ու ներբեռնել ստորև:

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *