2018.05.14,

Քննադատ

Սոցցանցային փոփոխություններ Հայաստանում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սոցիալական մեդիայի հայաստանյան հատվածը շարունակում է ձևափոխվել։ Անցյալ տարվա ավարտին արդեն նշմարվում էին մի շարք տենդենցներ, որոնք արդեն ամրապնդվում են։ Անկասկած, մոտակա ամիսներին թավշյա հեղափոխության հետևանքով կլինեն կտրուկ փոփոխություններ։ Սակայն, դեռ դիտարկենք առկա վիճակը։

Ֆեյսբուքը շարունակում է ունենալ գերիշխող դեր Հայաստանում։ Սակայն էջերի վրա բացասական թրաֆիկի ազդեցությունը, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ակտիվ օգտատերերի արգելափակումները ստիպում են շատերին փնտրել այլընտրանքային ալիքներ։

Ավելին, ֆեյսբուքյան լսարանի աճը դադարել էր։ Կես տարուց ավելի է Հայաստանից Ֆեյսբուքի ակտիվ օգտատերերի թիվը կանգ էր առել 1 100 000 ցուցանիշի վրա։ Իհարկե, ապրիլ֊մայիսը իր ազդեցությունն ունեցավ․ հեղափոխական մեկ ամսվա ընթացքում Ֆեյսբուքը համալրեցին հարյուր հազար նոր օգտատերեր, և տվյալ պահին լսարանը արդեն հասել է 1 200 000֊ի։

Դրան հակառակը, շարունակում է ակտիվ տեմպերով աճել Ինստագրամը։ Տվյալ պահին լսարանը կազմում է ուղիղ Ֆեյսբուքի լսարանի կեսը․ 550 000 ամսական ակտիվ օգտատեր։ Մինչ անցյալ տարվա նոյեմբերին այս ցուցանիշը կազմում էր 430 000:

Օդնոկլասնիկին շարունակում է իր հաղթական անկումը։ Նման տեմպերով այս հարթակը դուրս կգա հիմնական սոցցանցերի ցանկից․ հունվարից օրական այցելուների թիվը գրեթե երկու անգամ նվազել է: Նույնիսկ հեղափոխությունը չօգնեց վերականգնել դիրքերը։

Օդնոկլասնիկի օրական այցելությունները 2015-2017 թվականին, ըստ Liveinternet Մեկ այլ հետաքրքիր փոփոխություն․ LInkedin֊ի կտրուկ ակտիվացումը։

Ըստ Similarweb֊ի տվյալների՝ 2018 թվականի սկզբից սոցցանցը հայտնվեց Հայաստանից ամենաայցելվող հիսուն կայքերի ցանկում։ Այդ պահից սկսած սոցցանցը միայն ամրապնդում է իր դիրքերը Հայաստանում։

Վերջին տվյալներով, LInkedin֊ը Հայաստանից ամենաայցելվող կայքերից 41֊րդն է։ Ըստ հարթակի տվյալների, ակտիվ հայաստանյան օգտատերերի թիվը գերազանցում է 160 000-ը:

Հայաստանից փետրվարին ամենաայցելվող կայքերը, ըստ Similarweb.com

Եվ, ամենայն հավանականությամբ, մոտակա ժամանակ կշարունակվի Տելեգրամի աճը, որը դարձավ վերջին օրերի բացահայտումը Հայաստանում։ Այստեղ լսարանը դեռևս հասնում է մի քանի հազարի, սակայն ցանցն արագ տեմպերով է աճում։  

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *