2017.11.27,

Քննադատ

Ֆեյսբուքյան ճգնաժամ հայաստանյան մեդիադաշտում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Մի քանի անգամ գրել եմ այն մասին, որ Հայաստանում լրատվամիջոցները չափից ավելի են կախված Ֆեսյբուքից։ Շատ լրատվական կայքերի համար այս սոցիալական ցանցը այցելուների գրեթե միակ աղբյուրն է, որոշ դեպքերում էլ պարզապես հիմնականն է։

Ֆեյսբուքի ալգորիթմում վերջին փոփոխությունները արդեն սկսել են ազդել հայաստանյան առաջատար լրատվական կայքերի վրա։

Ավանդական է, որ օգոստոս ամսվա ընթացքում լրատվականների այցելությունների թիվը նվազում է, քանի որ մի կողմից իրադարձություններն են քիչ, մյուս կողմից էլ շատերն արձակուրդի ընթացքում որոշում են անջատվել լրահոսից։ Այս օգոստոսը, իհարկե, տարբերվում էր հանգիստ ամառվա ամիսներից՝ մի քանի խոշոր հրդեհներ արձանագրվեցին, ինչը մեծացրեց ուշադրությունը դեպի մամուլը: Արդյունքում լրատվական կայքերը կարողացան ունենալ այնքան այցելուների քանակ, որքան ունեին հունիսին և հուլիսին:

Սակայն եկավ սեպտեմբերը, հետո հոկտեմբերը, որոնց ընթացքում ամենաշատ այցելություններ ունեցող հայաստանյան լրատվամիջոցներում այցելությունների քանակի անկում դիտարկվեց: Աշնանը սովորաբար հակառակն էր լինում՝ այցելությունների թիվն աճում էր:

Ահա մեծ լսարան ունեցող մի քանի լրատվական կայքերի այցելությունների դինամիկան ամսական կտրվածքով: Տվյալները վերցված են Similarweb-ից:

News.am-ի այցելություններն ըստ  Similarweb-ի

Tert.am-ի այցելություններն ըստ  Similarweb-ի

1in.am-ի այցելություններն ըստ  Similarweb-ի Ֆեյսբուքի ալգորիթմի ազդեցությունը տարբեր կայքերի վրա սկսվել է ոչ միաժամանակ: Կան շաբաթների շեղումներ։ Այցելությունների դինամիկայի նվազումը կայքերում նկատելի է օգոստոսի վերջից սկսված։ Ավելի մեծ լսարան ունեցող լրատվական կայքերը, որոնք մեծ լսարան ունեն նաև Ֆեյսբուքում՝ լսարանի կորուստ են գրանցել։

Մեդիադաշտի հիմնական կայքերի լսարանի մի մասի կորուստը և սոցիալական մեդիա մասնագետների ճիգերը, ամենայն հավանականությամբ, բերել են շուկայի որոշ վերաբաշխման։ Արդյունքում մի շարք համեմատաբար ավելի քիչ այցելություններ ունեցող լրատվական կայքեր սեպտեմբերին լսարան են կորցրել, սակայն հոկտեմբերի ընթացքում, հակառակը՝ բարելավել են իրենց դիրքերը։ Հավանական է, որ այդ փոփոխությունը կատարվել է առաջատարների լսարանի մի մասի հաշվին․

Aravot.am.am-ի այցելություններն ըստ  Similarweb-ի 

168.am.am-ի այցելություններն ըստ  Similarweb-ի

Այս պատկերներից արդեն հասկանալի է դառնում, որ լրատվամիջոցները պետք է սկսեն վերանայել իրենց աշխատանքը Ֆեյսբուքում և փորձեն դիվերսիֆիկացնել սոցցանցերի հետ իրենց աշխատանքը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *