Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է Երեւանի եւ մարզերի միջին եւ ավագ դպրոցների ուսուցիչներին` մասնակցելու մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների: 3-5 օր տեւողությամբ դասընթացները տեղի կունենան հունվար-փետրվար ամիսներին․ դրանց ընթացքում ուսուցիչները կստանան անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիք, նյութեր եւ ձեռնարկ` դպրոցում մեդիագրագիտություն դասավանդելու համար: Դասընթացն անվճար է. անցկացման վայրն ու օրերը կհստակեցվեն հայտերի ընդունումից հետո:
Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 17-ն է:
Մեդիագրագիտությունը մեդիայի աշխատանքը հասկանալու, տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, լուրերը վերլուծելու, համեմատելու, ստուգելու հմտությունների ամբողջությունն է, որ կարող է դասավանդվել որպես տարբեր առարկայական ծրագրի մաս (օրինակ՝ հասարակագիտության), կամ առանձին խմբակի ձևաչափով։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Կրթության և գիտության նախարարությունը համատեղ հուշագրով հաստատել են դպրոցներում մեդիագրագիտության ներառման կարևորությունը։
ՄՆԿ պատրաստած «Մեդիագրագիտություն» ձեռնարկը երաշխավորվել է ԿԳՆ կողմից` որպես ուսումնաօժանդակ գրականություն: Կազմակերպության ուսումնական ռեսուրսները և նախագծերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից այս տարի արժանացել են Գլոբալ մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլխավոր մրցանակին։
Դասընթացներին կարող են մասնակցել բոլոր այն ուսուցիչները, ովքեր հետաքրքված են թեմայով եւ ցանկություն ունեն վերապատրաստումից հետո կիրառել գիտելիքը դպրոցում: Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`
ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),
բ) համառոտ նկարագրություն, թե ինչպես եք նախատեսում ներառել մեդիագրագիտությունը դպրոցում (300 բառի սահմաններում):
Փաստաթղթերն ուղարկել Մանե Գրիգորյանին՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 583620:
Դասընթացը կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:
Մասնակցության հայտ
Բարև Ձեզ, ինձ այս ծրագրի մասին ասել է ընկերուհիս: Ինձ շատ հետաքրքրեց ծրագիրը, և ես էլ որոշեցի դիմել ձեզ: Քանի որ ինքս շատ եմ սիրում սովորել ու սովորեցնել ուրիշներին: Ես ֆիզիկայի ուսուցչուհի եմ, դասավանդում եմ և ապրում եմ Եղվարդում, շատ եմ սիրում դասի ընթացքում օգտվել համացանցային նյութերից և նորարական այլ մեթոդներից: Ազատ ժամանակ զբաղվում եմ Վիքիպոդիայի խմբագրմամբ, ունեմ իմ ներդրումը Հայկական Վիքիպեդիայի զարգացման մեջ, վերջերս Աղվերանում կայացած ուսուցիչների դասընթացին մասնակցել եմ որպես վերապատրաստող մենթոր: Աշխատում եմ դպրոցում ևս սովորողներին ու ուսուցիչներին սովորեցնել խմբագրել: Եվ մտածում եմ սովորելով ձեր դասընթացը, այն նույնպես կկարողանամ սովորեցնել կամ օգտագերծել դասապրոցեսի ժամանակ: Հարգանքներով՝ Համեստ Մելիքյան:
Հարգելի տիկին Համեստ,
Հարգելի տիկին Համեստ,
շնորհակալություն հետաքրքրության համար: Խնդրում ենք հայտն ուղարկել վերը նշված էլ փոստի հասցեով: