Ագրոլրագրություն. հեռուստանախագծերի մրցույթ

07.08.2018, Հայտարարություն

Վրաստանի Լրագրության ռեսուրս կենտրոնը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ Ագրոլրագրության զարգացման նախագծի շրջանակում հայտարարում են գյուղատնտեսական թեմաներով հեռուստանախագծերի մրցույթ մեդիա կազմակերպությունների համար:

Մրցույթին կարող են մասնակցել  հեռուստաընկերությունները (այդ թվում՝ առցանց), ստուդիաները, որոնք հետաքրքրված են գյուղատնտեսական թեմաներով, ունեն այդ ոլորտի  լուսաբանման փորձ, համապատասխան գիտելիքներ։ Մասնակցելու համար պետք է ներկայացնել նախագծի առաջարկ (մինչև 1000 բառ), որը կներառի գաղափարը, ձևաչափը, ժամկետները, գործողությունների նկարագրությունը։ Ծրագրի կարևոր մաս պետք է հանդիսանա Վրաստանի գործընկերների հետ համատեղ աշխատանքը, մասնավորապես նյութերի տրամադրումը, փոխանակումը։ Անհրաժեշտ է նշել հայտատու կազմակերպության գյուղատնտեսության ոլորտի լուսաբանման փորձը՝ ուղարկելով հաղորդումների հղումներ, բացատրելով ծրագրի շարունակականությունը։

Նախագծերը կարող են ներառել հետևյալ թեմաները․

  • հայ-վրացական համատեղ արտահանում,
  • բրդի արտադրություն,
  • մեղրի արտադրություն,
  • կաթնամթերքի արտադրություն,
  • անասնաբուծություն, ցեղատեսակի բարելավում,
  • սահմանի հատում և հարկեր,
  • կենդանիների սպանդանոցներ,
  • գյուղատնտեսական տեխնոլոգիաներ,
  • տեղական մթերք,
  • խոշոր եղջերավոր անասունների տեղափոխման երթուղիները,
  • սպառողների իրազեկվածությունը,
  • կանայք գյուղատնտեսության մեջ:

Մրցույթի հաղթողը կստանա տեխնիկական աջակցություն՝ հեռուստատեսային սարքավորումներ՝ 7.000 ԱՄՆ դոլար արժողությամբ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • կազմակերպության մասին տեղեկություններ,
  • նախագծի նկարագրությունը (անգլերեն կամ ռուսերեն, մինչև 1000 բառ),
  • գյուղատնտեսական թեմաներով նյութերի կամ հաղորդումների առնվազն 5 հղում։

Նամակի վերնագրում նշել «Ագրոլրագրություն. մրցույթ մեդիա կազմակերպությունների համար»: Հայտն ուղարկել [email protected] էլ. hասցեին։

Դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի սեպտեմբերի 10-ն է։ Հաղթողները հայտարարվելու են սեպտեմբերի վերջին։

Ծրագիրն իրականացվում է  Аlliances Caucasus Programme — Mercy Corps Georgia-ի ֆիանանսական աջակցությամբ։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?