Քվեաթերթիկը հրապարակելը կարող է քրեական հետևանքներ ունենալ

23.09.2018, Նյուսրում

Լրագրող

Սոցիալական ցանցերում քվեարկած քվեաթերթիկի նկարը կարող է քրեական հետապնդման հանգեցնել։

Այսօր՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, Ֆեյսբուքում առավոտից հայտնվել էին քվեաթերթիկների մի քանի լուսանկարներ, որոնցում քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին։ Նշված լուսանկարները քվեարկողները բացի լուսանկարից նաև որոշ գրառումներ էին արել՝ «հիմնավորելով» իրենց որոշումը։

Խնդրին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ հանդես գալով հայտարարությամբ, որում նշվում է՝ «քրեական օրենսգրքով քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով և սահմանվում է տուգանք 100․000-200․000 դրամի չափով»։

Քվեաթերթիկները չհրապարակելու կոչ է տարածել  «Իմ քայլ» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը։ «Սոցցանցերի առանձին օգտատերեր քվեարկված քվեաթերթիկներ են նկարում և հրապարակում: Այն փաստը, որ քվեարկված քվեաթերթիկների լուսանկարները սոցցանցերում չհրապարակելու մեր կոչերից հետո որոշ մարդիկ շարունակում են այդ անել, վկայում է, որ նրանք միտումնավոր են այդ անում՝ փորձելով ստվեր նետել Երևանի ավագանու ընտրությունների օրինականության վրա»,- գրել է նա: 

Անահիտ Դանիելյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?