2019.10.30,

Նյուսրում

Հետազոտություն․ մարդիկ ամենաշատը հետաքրքրված են կենսաթոշակային բարեփոխումներով

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Հայաստանի քաղաքացիներն, ընդհանուր առմամբ, տեղեկացված են երկրում ընթացող բարեփոխումների մասին: Մեդիասպառման մասին նոր հետազոտության ուղղություններից մեկը բարեփոխումների լուսաբանումն է: Հետազոտություն ամփոփում է 2015-ին, 2017-ին, 2019-ին արված հարցումների արդյունքները:

Երևանում և մարզերում հարցված 1200 քաղաքացիները ընթացող բարեփոխումներից ամենաշատը տեղյակ են համայնքների խոշորացման  գործընթացից և կենսաթոշակային համակարգի բարեփոխումներից: 

Տեղյակ են կառավարման թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումներից:

Հարցվածներն ամենաքիչը տեղեկացված են եղել ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին:

Հարցման մասնակիցները հիմնականում հետաքրքրված են կենսաթոշակային համակարգի, երեխաների պաշտպանության, կառավարման թափանցիկության և համայնքների խոշորացման բարեփոխումներով:

Ըստ հարցման արդյունքների ամենաարդյունավետ ընթացող բարեփոխումը երեխաների պաշտպանության համակարգի և կառավարման թափանցիկության և հաշվետվողականության բարեփոխումներն են:

Պակաս արդյունավետ է համայնքների խոշորացման բարեփոխումը: Հետաքրքիրն այն է, որ երկու տարի առաջ էլ՝ 2017-ին, քաղաքացիներն այս գործընթացը պակաս արդյունավետ են համարել:

2017-ի համեմատ 2019-ի հարցումները ցույց են տալիս, որ ամենաբարձր արդյունավետությունն ունեն կենսաթոշակային համակարգի բարեփոխումները:

Հայաստանի քաղաքացիները բոլոր երեք տարիների հարցումներով՝ կարևորել են բարեփոխումների մասին լրատվամիջոցների հրապարակումները: 

Նրանք ուզում են, որ մեդիան իրենց տեղեկացնի բարեփոխումների իրականացման, քաղաքացիների վրա դրա ազդեցության, քաղաքական տարբեր ուժերի, թիրախային խմբերի կարծիքներն ընթացող բարեփոխումների մասին:

Բարեփոխումների մասին մարդիկ ամենաշատը տեղեկանում են հանրապետական սփռում ունեցող հեռուստատեսությունից, համացանցային ռեսուրսներից և տեղական հեռուստատեսությունից:

Հարցվածներն առանձնացրել են նաև հանրապետական և տեղական սփռում ունեցող ռադիոն: Նրանք ամենաքիչը տեղեկատվությունը ստանում են տպագիր մամուլից:

Ընդհանուր առմամբ, մարդիկ ամենաշատը բավարարված են բարեփոխումների մասին՝ ռադիոյի, հեռուստատեսության, համացանցային ռեսուրսների, սոցիալական ցանցերի աշխատանքից: Տպագիր մամուլից ամենաքիչն են բավարարված: Գրեթե նույն պատկերն է եղել 2017-ին:

Բարեփոխումները լավագույնս լուսաբանած լրատվամիջոցը, ըստ հարցվողների, Շանթ հեռուստատեսությունն է (37%): Երկրորդ տեղում Արմենիան է (21%), երրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունը (17%):

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *