2018.12.18,

Նյուսրում

Պետրոս Ղազարյանը՝ Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրենի պաշտոնում։ Որոշումը կայացվել է երեկ՝ դեկտեմբերի 17-ին։ Ղազարյանն առայժմ որպես ժամանակավոր պաշտոնակատար է։

Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների նախկին տնօրեն Վահագն Թևոսյանը, որը պատգամավորության թեկնածու էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակով, ընտրություններից հետո, դեկտեմբերի 13-ին ազատման դիմում է գրել։

Պետրոս Ղազարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նշանակումն իր համար անակնկալ է եղել, և այդ մասին իմացել է հենց նշանակման օրը։

Ի՞նչ կփոխվի Հանրայինի լրատվական և վերլուծական հաղորդումների բլոկում՝ հարցին Ղազարյանը պատասխանեց․ «Նոր տարուց կլինի թոք-շոու, լուրերն ավելի ինտենսիվ կլինեն։ Քանի որ Հանրայինը կանոններ թելադրող հեռուստաընկերություն է, մեր խնդիրն է՝ ստանդարտները մոտեցնել համաշխարհային չափանիշներին։ Նկատի ունեմ լուրերի որակը, բովանդակությունը և այլն։ Հայաստանում շատ ոլորտներ կարիք ունեն մոդեռնիզացման, և այդ մոդեռնիզացիայի խնդիրը նաև Հանրայինում պիտի լուծենք»։

Ղազարյանը դժվարացավ ասել՝ Առաջին ալիքի լրատվական, քաղաքական հաղորդումների դեմքերը կփոխվե՞ն, թե՞ ոչ։ Ասաց, որ քննարկվում են հաջորդ տարվա ծրագրերը։ Ըստ նրա,  հստակ է, որ Հանրային հեռուստաընկերության եթերում լուրերի ծավալը կավելանա, «վարդագույն ակնոցներով» ռեպորտաժներ չեն լինի։ «Ես չեմ ենթադրում, որ լուրերը պետք է լինեն ինչ-որ մեկի պատկերացմամբ վարդագույն Հայաստանի ցուցադրմամբ։ Մենք պետք է լինենք հավասարահեռ, անաչառ, օբյեկտիվ և ինտերակտիվ»,- ասաց Պետրոս Ղազարյանը:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *