2014-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները ըստ 5 կայքերի

19.01.2015, Նյուսրում

Լրագրող

2014-ը Հայաստանում իրադարձություններով լի տարի էր: Ստորագրվեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու համաձայնագիրը, ամռանը կտրուկ սրվեց իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գծում, տարվա վերջին ամենաքննարկվող թեման դարձավ դրամի անկումը:

Ինչպիսի՞ն էր պատկերը մեդիայում: Ներկայացնում ենք Tert.am-ի, Hetq.am-ի, 1in.am-ի, News.am-ի եւ CivilNet.am-ի ամենաընթերցված նյութերի հնգյակները, որոնք տրամադրել են մեր գործընկերները:

Ստացված պատկերը հիմնականում արտացոլում է հասարակությանը հետաքրքրող քաղաքական-հասարակական թեմաները: Ներկայացված լրատվամիջոցների հնգյակների համաձայն՝ ամենաշատը ընթերցվել են դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մահվան մասին լուրն ու հայ-ադրբեջանական հակամարտության մասին նյութերը:

 


 

Tert.am

1. Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը` Կարգին Հասոն
2. Սերժ Սարգսյանի հարցը Իլհամ Ալիեւին՝ Սոչիում եռակողմ հանդիպման ժամանակ - Տեսանյութեր
3. Հրապարակվել են 2015թ.-ի վերաբերյալ Վանգայի կանխատեսումները
4. ԼՂՀ ՊԲ-ն հրապարակել է խոցված ուղղաթիռի անձնակազմի աճյունների տարհանման տեսանյութը
5. Ինչպես է Պուտինի ընկերուհին սուրճ խմում. սրճարան գնացած Կաբաեւայի թիկնազորի լուսանկարը համացանցի քննարկման նյութն է. լուսանկար

 



Hetq.am

 

1. Ի՞նչ է եղել իրականում. պատմում է դիվերսանտներին դիմադրած զինվորը (տեսանյութ)
2. «Հետքի» 2013թ. հետաքննությունները
3. Զինվորի ոտքը կտրել են. նա դիմում է մարդկանց (տեսանյութ)
4. «Զվարթնոցը» կարող է հանվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից (լուսանկարներ)
5. Ճանաչենք մեր զինվորներին. նրանք դիրքերում են հայտնվել առանց որեւէ կոչի

 



1in.am

 

1. Արի հետս կանգնի աձին-աձին, չաթլախ. կին ազատամարտիկը՝ փոխոստիկանապետին
2. 54-ամյա տղամարդը տեսագրել է իր սեռական հարաբերությունները կնոջ հետ, իսկ լուսանկարները` իրացրել. «Փաստինֆո»
3. Հայաստան ներխուժած նոր կազմակերպության անդամները ներարկիչով մարդկանց վարակում են ՁԻԱՀ-ով. «Մենք» շարժում
4. Հայաստանում վերջին հրաժեշտը տվեցին սիրված դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին
5. Ականջները կկտրեմ շան թուլի պես. Ազատամարտիկներին ծեծել են Սերժ Սարգսյանին հայհոյելու համար․ «Ժողովուրդ»

 



News.am

 

1. Հրապարակվել են կադրեր օդաչուների տարհանման հատուկ գործողությունից (ֆոտո)
2. Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը (Կարգին Հասո)
3. Ինչպե՞ս է կատարվել հատուկ գործողությունը. աղբյուր
4. Մահացել է Վահան Հովհաննիսյանը
5. Հայաստանի Ռուսաստանի նախագահները քննարկել են ղարաբաղյան կարգավորման ուղիները

 



Civilnet.am

 

1. Սիվիլնեթի ուղիղ միացումները
2. ‘Morality’ according to the Romanian Ambassador
3. Երեխան, որը սրբագործեց բժիշկներին
4. Sensors to Protect Frontlines
5. Չինարի. հակառակորդը կրակում է բոլոր ուղղություններով

Լրատվամիջոցների ընտրությունը կատարել է media.am-ը՝ հաշվի առնելով կայքերի ազդեցիկությունը, լսարանն ու բովանդակությունը: Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ իրենց ամենաընթերցված նյութերի ցանկը տրամադրելու համար: 

Ձեր կայքի ամենաընթերցված հնգյակը կարող եք ներկայացնել՝ օգտվելով մեկնաբանություն դաշտից:

Աննա Բարսեղյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?