2012.02.10,

Քննադատ

Լրագրող պատգամավորները խորհրդարանում. սպասվում են համալրումներ

Պարզվում է` լրագրողները դեմ չեն անձնատուր լինել օրինաստեղծ աշխատանքին: Իսկ ի՞նչն է նրանց դրդում թողնել թուղթ ու գրիչը եւ բռնել դեպի խորհրդարան տանող ճանապարհը:

Օրինակ`պատգամավորի հավանական թեկնածու է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանը: Նա ընդգրկվելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի անցողիկ համարվող առաջին տասնյակում, եւ այս հարցում նրան աջակցում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում Պետրոսը նշել է. «Ես քաղաքականությունը պատկերացնում եմ որպես թիմային աշխատանք եւ տեսնում եմ, որ ԲՀԿ-ն լուրջ թիմ ներկայացնելու պոտենցիալ ունի, եւ վստահ եմ, որ նաեւ Հանրապետականը ներքին լուրջ բարեփոխումների կգնա, մյուս կողմից էլ` կա ՀԱԿ-ը, եւ այս երեք փոխզսպումներով խորհրդարանը, որը համալրված կլինի պրոֆեսիոնալներով, շատ դրական էֆեկտ կարող է ունենալ երկրի համար: Այս պարագայում ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, հակառակ պարագայում չեմ տեսնում»:

Պետրոս Ղազարյանի հարցազրույցից հետո լուրեր տարածվեցին, որ եւս մի քանի լրագրողներ եւ մամուլի քարտուղարներ հնարավոր է առաջադրվեն որպես  պատգամավորության թեկնածու: Խոսվում է «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանի,  ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի, վարչապետի օգնական, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի, Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժնի տնօրեն Սամվել Ֆարմանյանի, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանի մասին:

Լրագրողներն ընդգրկված են եղել Հայաստանի հանրապետության բոլոր գումարման խորհրդարաններում: Բերենք ցանկը:

Ազգային Ժողովի գործող կազմում են

1990-1995թթ. Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավորներ էին

1995-99 թթ. ՀՀ առաջին գումարման ԱԺ-ի պատգամավորական մանդատների ունեին

  • Շողեր Մաթևոսյանը (հետագայում «4-րդ իշխանություն» թերթի գլխավոր խմբագիր)
  • «Օրենք եւ իշխանություն» ծրագրի հաղորդավար, «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը
  • «Կարծիք» հեռուստատեսային հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սերգո Երիցյանը, ով ընտրվեց նաեւ հաջորդ խորհրդարանի կազմում 
  • Հեռուստառադիոպետկոմում ստուդիայի մշակութային բաժնի ռեժիսոր Ջուլիետ Կաժոյանը

1999-2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների թվում էին

  • 1991-1993 թթ. «Երկիր» օրաթերթ` գլխավոր խմբագիր, 1993-1994 թթ. «Ազատություն» ռադիոկայան` աշխատակից, 1994-1996 թթ. «Դրօշակ» հանդեսի խմբագիր (Աթենք) եւ 1996-1999 «Երևան» տեղեկատվական կենտրոնի գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանը
  • 1995-1996թթ.՝ Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն Ստեփան Զաքարյանը, ով նաեւ հաջորդ խորհրդարանի պատգամավոր էր
  • Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր Մհեր Շահգելդյանը, ով ընտրվեց նաեւ հաջորդ խորհրդարանի կազմում
  • «Իրավունքի» խմբագիր Հայկ Բաբուխանյանը
  • ՀԿ պաշտոնական պարբերականի`«Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր Տիգրան Թորոսյանը

2003-2007 թվականների ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների թվում էին

  • «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը
  • «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Սպարտակ Սեյրանյանը
  • «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, այնուհետեւ «Պրավդա»-ի սեփական թղթակից  ՀԴԿ-ի ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը
  • Տիգրան Թորոսյանը 1999թ.-ից սկսած անընդմեջ ընտրվել է խորհրդարանի կազմում: Նա եւ Արթուր Բաղդասարյանը տարբեր տարիների նաեւ ղեկավարել են Ազգային Ժողովը: 

Այնպես որ տարօրինակ չէ, որ լրագրողներն ակտիվ են քաղաքական դաշտում: Հույս ունենք լրագրողները ԱԺ ամբիոնից գրագետ խոսք կհնչեցնեն եւ գործով կապացուցեն իրենց պիտանելիությունը օրինաստեղծ աշխատանքում:

Տիգրան Հովհաննիսյան

Հ.Գ. Ներկայացված ցանկը գուցե ամբողջական չէ: Ընթերցողներին խնդրում ենք լրացնել ցանկը՝ օգտագործելով հոդվածի ներքում մեկնաբանությունների դաշտը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *