Հայկական և միջազգային մամուլում լայնորեն տարածվել է տեսանյութ, որում գիշերային քաղաքը լուսավորվում է փայլատակումներից, որոնք ուղեկցվում են բարձր ձայներով։ Օգտատերերի մեծամասնությունը գրում էր, թե ռմբակոծվում է Ուկրաինայի արևելքում գտնվող Մարիուպոլ քաղաքը։ Որոշներն էլ վստահ էին, թե տեսանյութն արվել է Լուգանսկում։ Տեսանյութը տարածվել է Twitter-ում, Facebook-ում, Instagram-ում, TikTok-ում, Telegram-ում, կայքերում և այլուր։
Господи, бедные люди. Просто представьте, какого им сейчас в этих домах. pic.twitter.com/7duiLKFgQ6
— Илья Яшин (@IlyaYashin) February 24, 2022
Իրականում այս տեսանյութը նկարվել է 2021 թվականի հունիսի 28-ին՝ Ռուսաստանի Վոլժսկ քաղաքում, իսկ լսվող ձայներն ու երկնքում երևացող լույսերը ամպրոպի հետևանք են: Առաջին անգամ այն հրապարկվել է TikTok-ում:
@mievgen13 #Природа#гроза#car#дождь #28.06.21#молния#взрыв ♬ оригинальный звук – MiEvgen823
EFE Verifica-ին հաջողվել է անձնական հաղորդագրությունների միջոցով զրուցել տեսանյութը տեղադրած կնոջ հետ, որը հաստատել է՝ ձայնագրությունը արվել է 2021 թվականի հունիսի 28-ին: Բացի դրանից, նա էլեկտրոնային փոստով ուղարկել է տեսանյութի ամբողջական՝ 33 վայրկյանանոց կադրերը:
2021 թվականի հունիսի 28-ի եղանակի տեսությունը Վոլժսկ քաղաում ևս փաստում է, որ այդ օրը ամպրոպ է եղել, իսկ երկինքը 22:00-ից ամպամած էր:
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: